ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հիմնասյուները դրվեցին ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանրագույն ժամանակաշրջանում, և տնտեսական հարաբերությունները զարգանում էին քայլ առ քայլ` ապրանքափոխանակությունից հասնելով մանր առևտրի և ձգտելով իրականացնել խիստ կարևոր համատեղ ծրագրեր: Հարաբերությունների ձևավորման առաջին տարիներին առկա խնդիրներից էին թերևս ոչ միայն տեղեկատվության պակասը, այլ նաև երկրների տնտեսությունների կառուցվածքային տարբերությունները: Իրանը վարում է առավելապես ներփակ պլանային տնտեսությանը բնորոշ քաղաքականություն ՝ հովանավորելով իր սեփական ապրանքատեսակները, հարկաբյուջետային և մաքսային քաղաքականություն իրականացնելով ու դժվարացնելով այլ երկրների ապրանքների մուտքը: Հայկական շուկան, ըստ էության, մեծ հետաքրքրություն չի ներկայացնում Իրանի համար, քանզի շուկան բավական փոքր է, և գնողունակությունն էլ ցածր է: Սակայն այս պարագայում խիստ կարևոր է ՀՀ աշխարհագրական դիրքը, որը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԱՊՀ մի շարք երկրների միջև, այսօր արդեն նաև ԵԱՏՄ երկրների, իսկ Իրանը Հայաստանի համար Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման գործում նշանակալի դեր կարող է ունենալ:
ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո նախագծվեց հետագա գործունեության ողջ ծրագիրը: 1992 թ. փետրվարի 9-ին ստորագրվեց հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին
21