Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 20
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
որտեղ տեղի է ունենում աշխարհառազմավարական փոփոխու-
թյունների գործընթաց, այն արտահայտվում է տարածաշրջա-
նի նավթի արդյունահանման ու արտահանման միջանցքի դե-
րակատարման նվազմամբ։ Նավթի ցածր գների պայման-
ներում նկատվում են տարածաշրջանի էներգետիկ նշանա-
կության կարևորության նվազման հստակ միտումներ, ինչը
պայմանավորված է նավթի միջազգային շուկայում պահան-
ջարկի ու առաջարկի հավասարակշռության խախտմամբ: Սա-
կայն անցումային այս փուլում տարածաշրջանը դեռ չի ազատ-
վել նավթի ու գազի արդյունահանման և տարանցման կենտ-
րոնի ընկալումից, միաժամանակ Հարավային Կովկասում դեռ
լիարժեքորեն չեն նախանշվում նոր աշխարհառազմավարա-
կան կենտրոնի՝ տրանսպորտային խաչմերուկի վերածվելու
հստակ միտումներն ու դրա վերջնական կարևորությունը մեծ
տերությունների համար:
Անցումային ժամանակաշրջանի տևողությունը կախված է
երկու հանգամանքից՝ միջազգային շուկայում նավթի գներից և
տրանսպորտային ծրագրերի իրականացման արագությունից։
Առաջին պլան են մղվում տարանցիկ-տրանսպորտային մի-
ջանցքների կառուցման կարևորության հարցերը, որոնք էլ
կնախանշեն տարածաշրջանի աշխարհառազմավարական կա-
րևորությունը թե՛ տարածաշրջանի պետությունների, թե՛ գլո-
բալ խաղացողների համար։
20