Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 19
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
կարևորագույն տրանսպորտային խաչմերուկի կարևորություն՝
հարավ-հյուսիս և արևելք-արևմուտք ուղղություններով, որտեղ
նավթի ու գազի դերակատարությունը չունի նախկին նշանա-
կությունը, չնայած նաև վերջնականապես չի կորցրել իր դերը:
Նոր ձևաչափով տարածաշրջանը՝ որպես տարանցիկ
առևտրային միջանցք, կարող է հետաքրքրություն ներկայաց-
նել, եթե կան այլընտրանքային ուղիներ, առաջին հերթին Ադր-
բեջանին: Երկրորդը՝ եթե կան կայունության ու անվտանգու-
թյան հստակ երաշխիքներ, իսկ այդպիսիք հնարավոր է պահ-
պանել միայն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների
շահերի հաշվառմամբ: Հայաստանը ոչ միայն կայուն զարգա-
ցող, այլև տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն
պարտադրող պետության վարկանիշ է ձեռք բերել:
Հետևաբար, փոփոխությունների, վերադասավորումների,
վերաիմաստավորման ու վերագնահատումների այս շրջանում
Հայաստանը նոր հնարավորություն է ստանում՝ զարգացնելով
իր հարաբերություններն Իրանի ու Ռուսաստանի հետ՝ Հյուսիս-
Հարավ ծրագրի իրականացման առումով, ինչպես նաև մաս-
նակցելու Արևելք-Արևմուտք տրանսպորտային նոր ծրագրերի
իրականացման նախագծերին։ Այս ծրագրերի լիարժեք իրա-
կանացումը հնարավոր է միայն Հայաստանի մասնակցության
դեպքում, ինչն իրականացվում է նաև Վրաստանի ներգրավ-
մամբ, որն իր հերթին հնարավորություն է տալիս վերջինիս
մասամբ ազատվելու թուրք - ադրբեջանական տանդեմի ազդե-
ցությունից։
Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների
կառուցման նախագծում Հայաստանի մասնակցության կարևո-
րությունը բխում է այդ ծրագրերին կայունություն ու հուսալիու-
թյուն հաղորդելու տրամաբանությունից։ Բացի այդ ծրագրով
շահագրգիռ պետությունները տրանսպորտային ծրագրերի
իրականացման համար տարածաշրջանում ցանկանում են
տեսնել անվտանգության հստակ երաշխիքներ, ինչին կարելի է
հասնել միայն Հայաստանի ներգրավմամբ ու նրա շահերի
հաշվառմամբ։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Նավթի գների անկումն ունենում է ոչ միայն տնտեսա-
կան, այլև քաղաքական հետևանքներ. ազդում է նավթային
տարածաշրջանների ռազմաքաղաքական հավասարակշռու-
թյան վրա և նվազեցնում դրանց կարևորությունն էներգետիկ
համաշխարհային շուկայի համար։ Հարավային Կովկասում,
19