Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 18

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ հանդեպ նավթի շուկայի հիմնական սպառողների վերաբեր- մունքի կտրուկ փոփոխության, և նույնիսկ պարզվում է, որ Ադրբեջանն իր նավթագազային պաշարներով գերագնահատ- ված է եղել, և ժամանակն է դրանք վերագնահատել` նվազեց- նելով նրա նշանակությունն էներգետիկ միջազգային շուկայում: Ըստ ադրբեջանական մամուլի՝ ներկայումս դոլարի իրա- կան արժեքը Բաքվի սև շուկայում 1-ը 2 հարաբերության է, ինչը նշանակում է, որ Ադրբեջան պետությունն իր բոլոր ակ- տիվներով հանդերձ գերագնահատված է առնվազն 2 անգամ 6 : Հարավային Կովկասում Ադրբեջանի նավթային դերի փոփոխությունը տեղի է ունենում Իրանի ակտիվության ֆոնի վրա, որի՝ էներգետիկ շուկա վերադարձը սպառնալիքներ է ստեղծում առաջին հերթին մանր խաղացողների համար: Այ- սինքն՝ Ադրբեջանի՝ որպես նավթ արդյունահանող պետության դերի նվազումը նվազեցնում է նաև Հարավային Կովկասի՝ որպես նավթի արդյունահանման և տարանցման տարածա- շրջանի աշխարհատնտեսական նշանակությունը: Հարավային Կովկասը՝ որպես նավթ արդյունահանող տարածաշրջան, սպառող հիմնական պետությունների համար աստիճանաբար կարող է կորցնել իր հետաքրքրությունը, իսկ նավթի արտա- հանման ծավալների նվազումը և հատկապես Կենտրոնական Ասիայից էներգակիրների տեղափոխման չնչին ծավալները հուշում են, որ տարանցման տեսանկյունից հետաքրքրությունը նույնպես կարող է նվազել: Ադրբեջանի նավթային վարկանիշի նվազումը տեղի է ունենում Հայաստանի՝ որպես տարածաշրջանում կայունու- թյան պահպանման հիմնական դերակատարի վարկանիշի բարձրացման ֆոնին։ Սա հատկապես նկատելի է քառօրյա պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ նավթային եկա- մուտների նվազմամբ Ադրբեջանն իր վարքով և գործողություն- ներով սկսում է դառնալ տարածաշրջանային կայունությանն սպառնացող անկանխատեսելի ու ագրեսիվ պետություն, ինչը հարված էր վերջինիս վարկանիշին՝ որպես նավթի ու գազի կայուն մատակարարի: Հարավային Կովկասը կորցնում է նավթային շրջանի կամ էներգակիրների տեղափոխման միջանցքի վերջին տարիներին նրան պարտադրված վարկանիշը, և կարող է ձեռք բերել 6 Валютный "черный рынок" возвращается, 13.01.2016, http://ru.sputnik.az/ economy/20160113/403346403.html. 18