Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 17

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Ի ՞ նչ է խորքային առումով այդ տեղաշարժը և ինչպե ՞ ս է նավթի գնանկումն ազդում դրա վրա: Էներգետիկ աշխարհաքաղաքականության համակարգում թերևս կարևորագույն բաղադրիչն էներգետիկ անվտանգության համակարգն է, որն, ըստ արևմտյան տեսաբանների ներկայիս մեկնաբանության, հենվում է այդ շուկայի ազատականացման գործընթացի վրա: Սակայն էներգետիկ շուկայի ազատականացման համակարգը տարբեր կերպ է գործում նավթի բարձր և ցածր գների պայմաններում, քանի որ փոխվում է պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունը:
Նավթի բարձր գնի պայմաններում, երբ պահանջարկը որպես կանոն ավելին է, քան առաջարկը, նավթ արդյունահանող ցանկացած պետություն, լինի մեծ թե փոքր, ինչպես օրինակ ՝ Ադրբեջանը, նավթի իր 0.4 % 5 պաշարով մեծ արժեք է ներկայացնում և հայտնվում է նավթ սպառող հիմնական խաղացողների ուշադրության կենտրոնում: Այդ պետությունը( Ադրբեջանը) նույնիսկ նավթի փոքր պաշարով դառնում է արժեքավոր խաղացող շուկայում և, օգտվելով այդ կարգավիճակից, փորձում է այն օգտագոծել իր ներքաղաքական և տարածաշրջանային շահերի ենթատեքստում ։
Ադրբեջանը, օգտվելով նավթի բարձր գներից ու պահանջարկի աճից, փորձում էր տարածաշրջանային առանցքային պետության դերը ստանձնել, իսկ նավթ սպառող մի շարք պետություններ պատրաստ էին սատարելու այդ հարցում: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվում է նավթի գների անկման շրջանում, երբ առաջարկը գերազանցում է պահանջարկը ։ Նավթ սպառող հիմնական պետությունների հետաքրքրություններն այդ երկրների ու այնտեղ գործող ռեժիմների հանդեպ նվազում են և նրանց նույնիսկ սկսում են քննադատել նրանց կառավարման ավտորիտար համակարգերի համար:
Զարգացման այս սցենարը կրկնվում է բազմիցս, և այսօր ականատես եք Ադրբեջանի օրինակին, երբ Արևմուտքը վերջերս սկսեց նկատել քաղբանտարկյալների ու նույնիսկ ժառանգական բռնատիրության առկայությունը: Սկսում է մարել հետաքրքրությունը վերջինիս նավթագազային սեկտորի նկատմամբ, ինչն իր հերթին հանգեցնում է այդ պետության
5
BP Statistical Review of World Energy, June, 2016, https:// www. bp. com / content / dam / bp / pdf / energy-economics / statistical-review-2016 / bp-statisticalreview-of-world-energy-2016-full-report. pdf.
17