Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 16

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ բանակցություններ վարելով Համաշխարհային բանկի և Ար- ժույթի միջազգային հիմնադրամի հետ, իսկ վերջիններս պա- հանջում են հարկային կոշտ քաղաքականության մշակում՝ մի- ջազգային պահանջներին համապատասխան 3 ։ Նավթի ու գազի եկամուտների անկման պայմաններում 2016 թ. Ադրբեջանի պետբյուջեն էականորեն կրճատվեց և ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կազմում է ընդամենը 16 մլրդ մանաթ, որն առկա միջին փոխարժեքով կազմում է մոտ 10 մլրդ դոլար 4 : 2014 թ. Ադրբեջանի բյուջեն կազմում էր մոտ 25 մլրդ դոլար։ Այսինքն՝ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունե- նում Ադրբեջանում և, ընդհանրապես նավթ արդյունահանող պետություններում, բազմաթիվ անգամներ կրկնվել է, սակայն նավթից ստացվող գերշահույթների շրջանն այն աստիճան գայթակղիչ է, որ ավտորիտար ռեժիմները կառավարման գրա- գետ համակարգեր կազմակերպելու փոխարեն, որպես կանոն նախընտրում են այն օգտագործել են սեփական վարչակար- գերի ամրապնդման համար: Կարելի է արձանագրել, որ նմանատիպ պետությունները գոյատևում են ցիկլային երկու համակարգերում՝ բարձր և ցածր գների պայմաններում։ Ցածր եկամուտները կարող են ներքա- ղաքական ճգնաժամերի` սոցիալական, էթնիկական ու քաղա- քացիական բախումների պատճառ հանդիսանալ: Այն նավ- թային պետությունները, որոնք ունեն ֆինանսական մեծ մի- ջոցներ, որոշակի հնարավորություն ունեն դիմակայելու ցածր գների ժամանակաշրջանում, օրինակ՝ Սաուդյան Արաբիան կամ Պարսից ծոցի այլ պետություններ, իսկ մյուսները՝ Նիգե- րիան, Վենեսուելան և այժմ արդեն Ադրբեջանը, որպես կանոն, ֆինանսատնտեսական այդ նավթային փոսից դուրս գալու գործում մեծ դժվարություններ են ունենում: Ավելին, հետա- գայում նույնիսկ նավթի գնի բարձրացման պայմաններում էա- կան առաջընթաց չի արձանագրվում այդ տիպի պետություն- ների տնտեսություններում, քանի որ ստիպված են լինում եր- կար ժամանակ ծախսել՝ առկա ֆինանսական խնդիրները լուծելու և կուտակված պարտքերը մարելու համար: Աշխարհառազմավարական տեղաշարժը Հարավային Կովկասում International Monetary Fund, “World Economic Outlook Database”, September 18, 016, http://www.imf.org/external/pubs/ft/weo/2016/01/weodata/index.aspx. 4 2016 State Budget of Azerbaijan was Approved, http://cesd.az/new/?p=9770. 3 16