Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 15

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
լարների հաշվին շինարարության ու ծառայությունների սեկտորի ֆինանսավորման ճանապարհով:
Նավթի բարձր գների պայմաններում տեղի ունեցող տնտեսական փոփոխություններն ուսումնասիրող Թերի Լին Կարլի աշխատությունն ուղղված էր զգուշացնելու նմանատիպ պետություններին ՝ խուսափելու այդ սխալներից: 2003 թ. հրատարակվեց մեկ այլ հետազոտություն ՝ Սվետլանա Ցալիկի( Svetlana Tsalik) « Կասպյան նավթային եկամուտներ. ո ՞ վ կօգտվի »( Caspian Oil Windfalls: Who Will Benefit?) վերնագրով 2: Այս աշխատանքում ոչ միայն փորձ էր արվում բացատրելու ՝ նավթային բարձր եկամուտների վտանգները, այլ նաև որոշակի օրինակներով ցույց են տրվում մեթոդներ նավթի բարձրացող գներին որպես կանոն հաջորդող գնանկման հետևանքներից խուսափելու համար, հատկապես Կասպյան ավազանի պետությունների համար:
Սակայն, չնայած այս զգուշացումներին և կատարված մեծաթիվ հետազոտություններին ու գիտական աշխատանքներին, էներգակիրներով հարուստ շատ պետություններ կրկնում էին այն դասական սխալները, որոնք էլ պատճառ են դառնում նավթի գնանկման պայմաններում ֆինանսատնտեսական և հետագայում քաղաքական խորքային ճգնաժամերի կրկնվելու համար: Հետևաբար, նավթային գերշահույթի շրջանում սխալներ անող պետությունների գոյատևման հիմնական խնդիրն է հասկանալ, թե որքան կարող են ձգվել նավթի ցածր գները, և ինչ ռեսուրսներ ունեն նրանք այդ ճգնաժամը վերապրելու համար, մինչև համեմատաբար բարձր գների ժամանակաշրջանը:
Հարավային Կովկասում այս խնդիրն առաջին հերթին կենսական նշանակություն ունի Ադրբեջանի համար, որի նավթային եկամուտները և արդյունահանման ծավալները տարեցտարի նվազում են ՝ հանգեցնելով ֆինանսատնտեսական ու նաև քաղաքական ճգնաժամի: Ադրբեջանը, որն ունի տարածաշրջանում ամենացածր հարկվող համակարգը, ստիպված է լինելու հարկային կոշտ քաղաքականություն իրականացնելու, ինչը կարող է էլ ավելի սրել սոցիալական իրավիճակը և դժգոհություններն այդ երկրում: Ստեղծված իրավիճակում պաշտոնական Բաքուն ստիպված է մեծացնել իր արտաքին պարտքը ՝
2
Svetlana Tsalik, Caspian Oil Windfalls: Who Will Benefit? https:// www. opensocietyfoundations. org / sites / default / files / full _ report _ 0. pdf.
15