Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 14
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ոլորտներ, որոնք ապահովում են ոչ բարձր որակավորում պա-
հանջող մեծաքանակ աշխատատեղեր:
Սակայն, ինչպես նշեցինք, այս համակարգը կարող է
գործել միայն նավթի բարձր գների պայմաններում: Նավթի
գնի անկումը և եկամուտների նվազումը կրճատում են նաև
ներդրումները շինարարության ու ծառայությունների ոլորտնե-
րում՝ հանգեցնելով աշխատատեղերի զանգվածային կրճատ-
ման, այստեղից բխող տնտեսական ու քաղաքական հե-
տևանքներով:
Նավթի բարձր գները, գերեկամուտներն ու արտարժույթի
հսկայական ներհոսքն իրենց հերթին հանգեցնում են տեղա-
կան արժույթի գերարժևորմանը, և ստեղծվում է մի իրավիճակ,
որը տնտեսագետները կոչում են «հոլանդական» հիվանդու-
թյուն: Տեղական արժույթի գերարժևորումը հանգեցնում է ոչ
նավթային սեկտորի ապրանքների թանկացմանը և որպես հե-
տևանք՝ դրանց մրցունակության անկմանը պետության ներ-
սում, ի տարբերություն ներմուծվող ապրանքների, իսկ դրսում
նվազեցնում է արտահանումը: «Հոլանդական» հիվանդությամբ
տառապող տնտեսության ոչ նավթային սեկտորը սկսում է
նվազել՝ հանգեցնելով հազարավոր ձեռնարկությունների փակ-
ման և աշխատատեղերի կրճատման։ Այսինքն՝ առաջանում է
մի տարիմաստ իրավիճակ, երբ նավթային գերեկամուտները
հանգեցնում են ոչ նավթային սեկտորի, այդ թվում՝ գյուղա-
տնտեսության ոլորտի քայքայմանը և գործազուրկների թվի
ավելացմանը։ Փաստորեն սկսում են ոչնչանալ տնտեսության
այդ ճյուղերը, և նավթային պետությունները խորքային կախ-
ման մեջ են հայտնվում աշխատող միակ ուղղությունից` նավ-
թագազային համակարգից: Նմանատիպ երկրները շատ հա-
ճախ կոչվում են մեկ տնտեսության պետություններ, ինչն էլ հա-
մարվում է ռիսկային՝ նվազեցնելով նրանց կայունության մա-
կարդակը։
Այսպիսով, նավթային ռեսուրսներ ունեցող պետություն-
ները պետական համակարգն ու հատկապես նրա հարկային
ոլորտը հզորացնելու, արդյունաբերության ոչ նավթային սեկ-
տորում ներդրումներ կատարելու, ֆինանսական «հոլանդա-
կան» հիվանդության ախտանիշներից ազատվելու համար
քայլեր ձեռնարկելու փոխարեն գնում են ավելի հեշտ, սակայն
ռազմավարական զարգացման տեսակետից սխալ ուղիով`
հարկերի ու մաքսերի զանգվածային նվազեցման և նավթադո-
14