ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Պարզեցնելով հարկման համակարգը ՝ գործող վարչակազմերը կախման մեջ են հայտնվում նավթագազային ընկերություններից, որոնք դառնում են այդ տիպի պետությունների ֆինանսավորման հիմնական, իսկ երբեմն նաև միակ աղբյուրը: Այդ պետությունների վարչակազմերը միաժամանակ դադարում են հաշվետու լինել բնակչությանը իրականացվող քաղաքական ու տնտեսական գործառույթների համար, իսկ նավթի վաճառքից ստացվող գերեկամուտները նավթի բարձր գների պայմաններում հնարավորություն են տալիս նրանց ոչ միայն հրաժարվելու հարկման համակարգից, այլև իրականացնելու բաշխման գործառույթ, որի հիմքում ընկած է բնակչության մի հսկայական զանգվածի, այդ թվում նաև ոչ նավթային սեկտորի ընկերությունների սուբսիդավորումը պետական եկամուտներից ։ Այս գործառույթի արդյունքում նմանատիպ վարչակազմերը կարողանում են վերջնականապես իրենց ենթարկել պետության բոլոր ինստիտուտները ՝ միաժամանակ « գնելով » բնակչության մի հսկայական զանգվածի օրինականությունը:
Հարկահավաքման համակարգի վերանայումը, որը սկզբնական շրջանում նպաստում է այդ պետությունների վարչակազմերի ուժեղացմանը, հետագայում լուրջ խնդիրներ է առաջացնում այդ պետությունների համար նավթի գնանկման շրջանում, երբ վերջիններս ստիպված են լինում փոխել այդ քաղաքականությունը ՝ անցնելով դրա խստացման ռեժիմին ֆինանսական լրացուցիչ միջոցներ հավաքագրելու համար, ինչը որպես կանոն առաջացնում է բնակչության մի ստվար հատվածի ու հատկապես ոչ նավթային ընկերությունների դժգոհությունը:
Հաջորդ սխալը, որ գործում են այդ վարչակազմերը, կապված են խոշոր ներդրումներ պահանջող ծրագրերի հետ, որոնք նրանք սկսում են իրականացնել հատկապես ծառայությունների ու շինարարության ոլորտում ՝ բնակչության համար աշխատատեղեր ապահովելու համար: Խնդիրն այն է, որ նավթագազային ոլորտը, լինելով ֆինանսատար, միաժամանակ աշխատատար չէ: Այսինքն ՝ նավթագազային ոլորտում հսկայական` միլիարդավոր դոլարների ներդրումների պայմաններում ստեղծվում են չնչին թվով աշխատատեղեր, և գերեկամուտներ ստացող նավթային պետություններն աշխատատեղերի ստեղծման համար ստացվող եկամուտների մի մասը սկսում են ուղղել դեպի ծառայությունների ու շինարարությունների
13