ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ուշադրության կենտրոնում, որոնք փորձում էին այսպիսով դուրս բերել նավթային պետությունների գոյատևման բանաձևի ալգորիթմը: Դեռ անցած դարի վերջին ՝ 1997թ., Կալիֆոռնիայի համալսարանում հրատարակվեց գիտական աշխատանք ՝ « Առատության պարադոքսը. նավթի աճը և նավթային պետությունները »( The Paradox of Plenty: Oil Booms and Petrostates) վերնագրով, որի հեղինակը համալսարանի պրոֆեսոր Թերի Լին Կարլն( Terry Lynn Karl) էր, ով փորձել էր վերլուծել, թե ինչու են նավթով հարուստ պետությունները ձախողվում և ինչ սխալներ են գործում այդ հումքի արդյունահանումն ու արտահանումը կազմակերպելու ժամանակաշրջանում 1:
Ըստ հեղինակի ՝ նմանատիպ պետություններում տնտեսական խնդիրների ու ճգնաժամերի հիմքը, կարելի է ասել, դրվում է նավթի նկատմամբ աճող պահանջարկի և բարձր գների ժամանակաշրջանում, սակայն դրանց բացասական հետևանքները նկատվում են, երբ նավթի գները սկսում են անկում ապրել: Հիմնական խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ նավթից ստացվող գերեկամուտները հնարավորություն են տալիս նմանատիպ պետություններում գործող վարչակազմերին շատ դեպքերում փոխելու քաղաքական ու տնտեսական համակարգերը և դրանց զարգացման տրամաբանությունը` ամրապնդելով սեփական իշխանությունը:
Առաջին ու հիմնական սխալը, ըստ արևմտյան հեղինակների, այն է, որ գերշահույթ ունեցող նավթային պետությունները փոխում են պետության հիմնական գործառույթներից մեկը ՝ հավաքման ու բաշխման համակարգը, ինչը կառավարման ավտորիտար ձևի անցման առաջնային քայլերից է: Այսինքն ՝ նմանատիպ պետություններում գործող վարչախմբերը վերանայում են հարկման համակարգը և այդ երկրները վերածում այսպես կոչված « հարկային դրախտների »՝ ազատելով տեղական ոչ նավթագազային ընկերությունները հարկային տուրքերից ու պարտավորություններից: Դրական թվացող այս գործընթացի իրական նպատակն է նվազեցնել տնտեսության ոչ նավթային սեկտորի ազդեցությունը պետության ֆինանսավորման համակարգում, ինչը հանգեցնում է նաև դրանց քաղաքական ազդեցության կրճատմանը ։
1
Մանրամասն տե ՛ ս Terry Lynn Karl, The Paradox of Plenty: Oil Booms and Petro-states, http:// cddrl. fsi. stanford. edu / publications / the _ paradox _ of _ plenty _ oil _ booms _ and _ petrostates.
12