Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 11
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ու գազի շուկաներում տեղի ունեցող զարգացումներին: Այն ազ-
դում է ոչ միայն առանձին վերցրած պետությունների, այլև
տարածաշրջանների անվտանգության դինամիկայի, միջպե-
տական հարաբերությունների որակի ու նույնիսկ ներքաղաքա-
կան զարգացումների վրա։ Նավթի միջազգային շուկայում տե-
ղի ունեցող տեղաշարժերը շատ դեպքերում կարող են նաև այդ
տարածաշրջաններում ձևավորված ռազմաքաղաքական հա-
վասարակշռության փոփոխության հանգեցնել և հակամար-
տությունների պատճառ դառնալ:
Միջազգային շուկայում նավթի գների թե՛ կտրուկ բարձ-
րացումը և թե՛ գնանկումը հանգեցնում են ոչ միայն տնտե-
սական ու քաղաքական փոփոխությունների, այլև խորքային
աշխարհառազմավարական տեղաշարժերի, ինչը փոխում է
նաև հիմնական խաղացողների՝ էներգակիրներով հարուստ
տարածաշրջաններում նավթի խոշոր արդյունահանողների և
ամենամեծ սպառողների շահերը: Մեծ Մերձավոր Արևելքում,
նաև մասամբ Հարավային Կովկասում տեղ գտած վերջին տա-
րիների զարգացումները հենց այդ փոփոխությունների ու ազ-
դեցությունների վառ օրինակներ են:
Նավթի գների անկումը համաշխարհային շուկայում
առաջարկի ու պահանջարկի անհավասարության պայմաննե-
րում հանգեցրել է նավթային տարածաշրջանների անվտան-
գային դինամիկայի նվազմանը՝ ավելացնելով հնարավոր պա-
տերազմների ու ճգնաժամերի ռիսկերը։ Նման երևույթ առա-
ջին անգամը չէ, որ նկատվում է այդ տարածաշրջաններում,
սակայն հետխորհրդային շրջանում հարավկովկասյան տարա-
ծաշրջանի համար ընդհանրապես և առանձին պետություն-
ների համար մասնավորապես սա նոր երևույթ է, որը կարող է
էականորեն փոխել տարածաշրջանում ձևավորված ռազմաքա-
ղաքական հավասարակշռությունը։
Էներգակիրներով հարուստ պետությունները նավթի
գների փոփոխության պայմաններում
Էներգետիկ տարածաշրջանների աշխարհառազմավա-
րական նշանակությունը կախված է նաև այնտեղ գտնվող և
էներգակիրներով հարուստ պետությունների կարևորությունից
նավթի միջազգային շուկայում: Առանձին վերցրած նավթային
պետության գոյատևման բանաձևը կախված է նավթագազա-
յին համակարգի զարգացածությունից և դրանից քաղաքական
ու տնտեսական համակարգերի կախվածությունից: Այս թեման
երկար տարիներ եղել է արևմտյան գիտական շրջանակների
11