Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 10

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Էներգետիկ աշխարհառազմավարական կենտրոններ են կոչվում այն տարածաշրջանները, որոնք ոչ միայն հարուստ են նավթի ու գազի մեծ պաշարներով, այլև կարևոր նշանակություն ունեն միջազգային շուկաներ էներգակիրների տարանցման գործում: Այդ տարածաշրջանները միշտ էլ եղել են նավթ սպառող հիմնական տերությունների ուշադրության կենտրոնում ՝ որպես վերջիններիս հումքի մատակարարման կարևորագույն աղբյուրներ, և դրանց նկատմամբ վերահսկողությունը սուր մրցակցությունների ու հակասությունների պատճառ է հանդիսացել ։ Այդ կենտրոններն առանցքային նշանակություն ունեն նաև նավթի գնագոյացման ձևավորման վրա և այս հանգամանքով է պայմանավորված այդ տարածաշրջանների ռազմավարական կարևորությունն էներգետիկ համաշխարհային շուկայի համար:
Միաժամանակ այդ տարածաշրջաններն իրենց վրա են կրում էներգետիկ շուկաներում կատարվող փոփոխությունների թե ՛ դրական և թե ՛ բացասական ազդեցությունները: Օրինակ ՝ այդ տարածաշրջաններում գտնվող պետությունների զարգացման ու անվտանգության դինամիկան շատ հաճախ կախված է համաշխարհային էներգետիկ շուկայում նավթի ու գազի գների տատանումներից: Այդ պետությունների տնտեսական ու քաղաքական համակարգերը նույնիսկ կարող են հայտնվել լրջագույն ռիսկերի առաջ ՝ պայմանավորված համաշխարհային էներգետիկ շուկայում կատարվող գնային տեղաշարժերով ՝ պահանջարկի ու առաջարկի փոփոխությամբ, ինչն իր հերթին նվազեցնում կամ կարևորում է տվյալ տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը:
Այդ պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության վարքագիծը երբեմն ուղիղ համեմատական է նավթի
10