"CC" NGO's Newsletters May_Newsletter | Page 5

Մայիս 2018

Ակումբի անդամները այս ամիս ուսումնասիրեցին ահաբեկչական կառույցները, քանի որ մարդկությունը դեռևս վաղուց է բախվել ահաբեկչական դրսևորումների հետ, սակայն մինչ օրս դեռևս չկա մի ընդհանուր տեսակետ ահաբեկչության արմատների վերաբերյալ։ Ահաբեկչական խմբերը ակտիվորեն օգտագործում են գիտության և տեխնոլոգիայի ժամանակակից ձեռքբերումները, այդ թվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաները և ժամանակակից ռազմական տեխնոլոգիաները։

Արտաքին քաղաքականության Ակումբ

Համաշխարհային առևտրի կենտրոնի ռմբակոծումը, 1993 թ-ին Ալ-Քաիդայի հարձակումը Խոբար աշտարակի վրա, 1996 և 1998 թվականներին Քենիայում և Տանզանիայում ամերիկյան դեսպանատների վրա կատարված հարձակումները կարող են վկայել այդ փաստի մասին։ Հստակ երևում է, որ ահաբեկչությունը եղել է և շարունակելու է մնալ միջազգային հարաբերությունների ասպարեզում՝ իբրև առանցքային խնդիր։ Ակումբի շրջանակներում ներկայացվեցին բոլոր աաբեկչական կառույցները․ Մուսուլման Եղբայրներ, Թալիբան, Համաս, Հիզբալլահ, Ալ-Քաիդա, ԻՊ, Բոկո Հարամ և այլն։

Այս ամիս նաև ակումբը ունեցավ նոր ընդունելություն և իր շարքերը համալրեց ակտիվ ու հետաքրքված անդամներով։ Հանդիպումների ժամանակ կազմակերպվել են կինոդիտումներ, և որոշվել է, որ հաջորդ ամիս սկսելու են հակամարտությունների ուսումնասիրությունը։

5