6
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Պատմագիտական ակումբը մայիս ամսին խորապես ուսումնասիրել է հայ-ռուսական հարաբերությունները՝ սկսած 1800-ական թվականներից մինչև մեր օրեր:
Պատմագիտական Ակումբ
Ամսվա վերջում ակումբը համալրվել է նոր անդամներով: Արդեն իսկ թարմացված կազմով ակումբը պատրաստվում է անցում կատարել Վեստֆալյան համակարգի, ինչպես նաև Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխությունների ուսումնասիրությանը:
Քննարկումներ են տեղի ունեցել 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ: Մայիս ամսին ակումբը նաև հրապարակել է հոդված, որը որքան էլ տարօրինակ հնչի սպորտային ուղղվածություն ուներ, պատմական ակնարկով: