"CC" NGO's Newsletters May_Newsletter | Page 4

Հաշվի առնելով մեր օրերում տնտեսագետներին անհրաժեշտ թիմային աշխատանքի, վերլուծական մտքի, ինքնակազմակերպման և ինքնազարգացման պահանջարկն ու կարևորությունը հատկապես ուսանողների շրջանում՝ Տնտեսագիտական ակումբը մայիս ամսին հայտարարել էր գարնանային ուշ ընդունելություն:

Ակումբը համալրած նոր անդամներն այսուհետ հնարավորություն կունենան փորձի փոխանակման, բանավեճերի, տարատեսակ դասընթացների և սեմինարների մասնակցության միջոցով ինքնակատարելագործվել և նպաստել սեփական կարիերայի աճին:

4

Տնտեսագիտական Ակումբ

Տնտեսագիտական ակումբում առաջին հանդիպմանը քաղաքագիտական մթնոլորտ էր: Ակումբականները հրավիրել էին քաղաքագետ, եվրոպագետ Նարեկ Սամսոնյանին՝ բանախոսելու այնպիսի կարևոր թեմաներից, ինչպիսին պետությունն է, պետության կառուցվածքն ու կառավարման համակարգերը:

Մեզ համար կարևոր է բազմակողմանի զարգացվածությունը: