"CC" NGO's Newsletters May_Newsletter | Page 2

Քաղաքագիտական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ ամբողջատիրությունը, ժողովրդավարությունը, ժողովրդավարության արժեքներն ու սկզբունքները լայն կիրառություն են գտել առօրյայում։ Այնուամենայնիվ, նմանատիպ հասկացությունների ճիշտ կիրառության համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել դրանք։ Այդ նպատակով քաղաքագիտական ակումբի անդամները ուսումնասիրել են քաղաքական վարչակարգերը, դրանց էությունը և առանձնահատկությունները։ Ուսումնասիրելով ամբողջատիրությունն՝ ակումբի անդամները կարդացել և մանրամասն քննարկել են Հաննա Արենդտի «Ամբողջատիրական իշխանության ակունքները» գիրքը՝ անդրադառնալով ամբողջատիրությանը բնորոշ զանգվածային շարժումներին, քարոզչությանն ու գաղափարախոսությանը, գաղտնի ոստիկանությանն ու ահաբեկչությանը։ Անցում կատարելով ժողովրդավարությանը՝ ուսումնասիրվել են ժողովրդավարության սկզբունքները, տեսակներն ու մոդելները՝ անդրադարձ կատարելով ուղղակի ու ներկայացուցչական ժողովրդավարություններին, ինչպես նաև՝ էլեկտորալ, կեղծ, հիբրիդային ու ազատական ժողովրդավարություններին։ Քաղաքագիտական ակումբի շրջանակներում ուսումնասիրվել է նաև ժողովրդավարության խեղաթյուրված տեսակը՝ օխլոկրատիան։ Նմանատիպ հասկացությունների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռել մասնագիտական տեսանկյունից լուսաբանել ներքաղաքական իրադարձությունները և ճիշտ մեկնաբանել առկա իրավիճակը։

2

Քաղաքագիտական ակումբ

Բացի այդ, քաղաքագիտական ակումբը, հետամուտ լինելով նպաստել ուսանողերի քաղաքական ու քաղաքացիական գիտակցության զարգացմանը, համալրել է իր շարքերը նոր անդամներով։

Սիրով՝ «Քաղաքագիտական ակումբ»