Ապրիլ 2018
9
Պատմագիտական ակումբի քննարկումների առանցքային թեմաները վերջին շաբաթներին եղել են Հայկական հարցը, Աբդուլ Համիդյան ջարդերը և Հայոց ցեղասպանությունը: Հայոց պատմության այդ ժամանակաընթացքը այն կարևոր շրջաններից է, որը պետք է հանգամանալից ուսումնասիրվի և ստանա իր գնահատականը: Հայկական պատմագրության մեջ այդ շրջանին վերաբերվող հարցերում մինչև այժմ հստակ գնահատական չի տրվում Աբդուլ Համիդյան ջարդերի և Հայոց ցեղասպանության ժամանակ ռուսական գործոնին: Չեն տրվում հստակ գնահականներ ռուսական արտգործնախարար Ալեքսեյ Լոբանով Ռոստովսկու քաղաքականության և եղեռնի ժամանակ ռուսական զորքերի, այսպես կոչված, կեղծ ռազմավարական նահանջների մասին, որի հետևանքով Վանի վիլայեթում կենդանի հայ չմնաց:
Պատմագիտական Ակումբ
Ակումբի մշակույթի բաժինը այժմ կենտրոնացած է հին աշխարհի մշակույթի ուսումնասիրության վրա:
Ակումբը քննարկումներ է իրականացրել նաև նվիրված ՀՀ Առաջին Հանրապետության ստեղծմանը, գոյությանը և մասնավորապես 1920թ. դրա կործանման պատճառներին՝ ռուս-թուրքական մերձեցմանը և հայ բոլշևիկների հակապետական գործունեությանը:
Ակումբի անդամները հոդվածներ են պատրաստել եգիպտական մշակույթի, Ուրարտուի ժամանակաշրջանի և Ֆուտբոլային հակամարտությունների պատմության վերաբերյալ:
Մշակութային բաժին
Մասնավորապես հոդվածներ են հրապարակվել Աղձքի դամբարանի և եգիպտական մշակույթի վերաբերյալ: