Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ակումբը մարտ ամսին իր առջև դրեց նոր նպատակներ, որոնք ներառում են նորանոր ծրագրերի իրականացում տարատեսակ միջոցառումների տեսքով:
Ակումբի անդամները ներգրավված կլինեն 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Դե իսկ «Ֆրանոկոֆոնիայի հարթակ» ծրագրով նախատեսվում է ՀՖՀՀ առաջին կուրսի ուսանողների հետ անցկացնել ֆրանսերեն լեզվով քննարկումներ՝ նվիրված աշխարhում տեղի ունեցած ուսանողական շարժումներին: Վերջիններս միջոցառման տեսքով կներկայացվեն նաև ՀՖՀՀ-ում:
Ակումբն այս ամիս նույնպես համալրել է իր շարքերը ՀՖՀՀ ակտիվ, նպատակասլաց ու նորարար գաղափարներով լի երիտասարդներով:
Մեր ֆրանկոֆոնների մյուս թիմը պատրաստվելու է մեծամասշտաբ ծրագրի իրականացմանը, որը դեռևս իր նախադեպը չի ունեցել Հայաստանում:
ԵՊՀ Ակումբը ուսումնասիրել է ամենահեղինակավոր համալսարանները և հետաքրքիր հրապարակումներ կատարել, որոնցից ամենահաջողվածներից մեկը Հարվարդի համալսարանի մասին նյութն է: Այն համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, և հատկանշական է, որ վերջինիս հետ առնչություն են ունեցել 75 Նոբելյան մրցանակակիրներ, որոնք եղել են կա՛մ ուսանողներ, կա՛մ դասախոսներ, կա՛մ էլ այլ աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, համալսարանը միլիարդատեր շրջանավարտների թվաքանակով զբաղեցնում է առաջին տեղը։ ԱՄՆ-ի նախագահներից ութը Հարվարդի շրջանավարտներ են։
Ակումբը ուսումնասիրում է նաև աշխարհում հայտնի ուսանողական շարժումները, որոնցից այս ամիս անդրադարձանք Մեքսիկայի ուսանողական շարժմանը, ներկայացրինք նաև շարժման մասին վերլուծական հոդված:
ԵՊՀ Ակումբ
ՀՖՀ Ակումբ