"CC" NGO's Newsletters April_Newsletter | Page 8

8

Վերջին ամիսների ՀՀ ներքաղաքական իրադարձություններն անտարբեր չեն թողնում ոչ մի ՀՀ քաղաքացու, այդ թվում նաև քաղաքագիտական ակումբի անդամներին, ովքեր անդամակցելով քաղաքագիտական ակումբին, ձգտում են բարձրացնել իրենց քաղաքական գիտակցությունը։

Ակումբի անդամները գրել են հոդվածներ ուսումնասիրած թեմաներով, որոնցից մեկն արդեն հասանելի է կազմակերպության կայքէջում՝ «Էլիտաների տեսությունը քաղաքական սոցիոլոգիայում» վերնագրով։

Քաղաքագիտական Ակումբ

Քաղաքագիտական ակումբը մշակել է գործողությունների ծրագիր, որն ընդգրկում է քաղաքագիտության առանցքային թեմաները (պետականաշինություն, ժողովրդավարություն, քաղաքական գործընթաց, ազգային անվտանգություն, կոնֆլիկտաբանություն և այլն), որոնց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս մասնագիտական տեսանկյունից լուսաբանել ներքաղաքական իրադարձությունները։

Լինել լավ քաղաքացի, նշանակում է լինել լավ մասնագետ և գործել ի շահ պետության. սա՛ է մեր կարգախողը:

Ձեռք բերած գիտելիքները մեր ակումբում չեն մնում միայն տեսական մակարդակի վրա, այլև հետագայում ստանում են գործնական բնույթ։ Դիտարկելով ՀՀ խորհրդարանական կառավարման համակարգի անցումը որպես հիմնական ներքաղաքական իրադարձություն՝ քաղաքագիտական ակումբը սկսել է իր ուսումնասիրությունները պետականաշինությունից, ուսումնասիրել է պետության կառավարման և կառուցվածքի ձևերը, սոցիալական ու իրավական պետությունները։

Կարևորելով ՀՀ ժողովրդավարացման գործընթացը՝ քաղաքագիտական ակումբի անդամներն ընթերցել են Խուան Լինցի և Ալֆրեդ Ստեփանի «Ժողովրդավարության անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները» գիրքը, ուսումնասիրել ժողովրդավարության սկզբունքները և ժողովրդավարության կայացման ոլորտները։ Շարունակելով պետականաշինության թեման ուսումնասիրվել է պետություն-հասարակություն փոխհարաբերությունները, այն է՝ հասարակական դաշինքի տեսությունն ըստ Թոմաս Հոբսի, Ջոն Լոքի և Ժան-Ժակ Ռուսոյի։