Ապրիլ 2018
Մերձավորարևելյան իրադարձությունները վերջին մի քանի տարիներին չեն իջնում համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերից: Սակայն ոչ բոլորը, հատկապես՝ ուսանողների շրջանակներում, գիտեն թե ընդհանրապես ինչ է նշանակում Մերձավոր Արևելք, որտեղ է այն, ինչպիսի քաղաքականություն են վարում պետությունները և ինչ շահեր են հետապնդում նրանք։
Արտաքին քաղաքականության Ակումբ
Այս նպատակով՝ Արտաքին քաղաքականության ակումբի շրջանակներում ակումբի անդամները շատ մանրամասն ուսումնասիրեցին մերձավորարևելյան տարածաշրջանը, տեղի ունեցող իրադարձությունները, շիա-սուննի դավանական հակամարտությունը, Արաբա-իսրայելական պատերազմը, Իրան-իրաքյան և պատերազմը, Արաբական գարունը և նրա հետևանքները տարածաշրջանում, Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում քրդական գործոնի չեզոքացման ուղղությամբ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ԱՄՆ քրդական քաղաքականության 5 փուլերը, Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն, Միջազգային կազմակերպությունների դերը Մերձավոր Արևելքում և այլ հարցեր։
Այս ամսվա ընթացքում ակումբի անդամները նաև կարդացել են Հենրի Քիսինջերի ''World Order'' գիրքը, այնուհետև քննարկումներ անցկացրել և հետաքրքիր ձևով ներկայացրել այն: Աշխարհաքաղաքական իրադարձություններից մշտապես տեղեկացված լինելու նպատակով յուրաքանչյուր հանդիպմանը ակոմբի անդամները ներկայացնում են աշխարհում տեղի ունեցած բոլոր քաղաքական լուրերը և հայտնում իրենց տեսակետները։
Այժմ ակումբը սկսել է «Դիվանագիտական վարվեցողության և վավելակերպի» ուսումնասիրությունը: Հանդիպման ժամանակ ներկայացվել է դեսպանի նշանակումը և նրա ժամանումը նստավայր երկիր, նրա առաքելության ավարտը և
մեկնումը նստավայր երկրից, դիվանագիտական արտոնությունների և իմունիտետների մասին: Իսկ հետագա հանդիպումների ժամանակ ավելի մանրամասն կխոսենք էթիկայի կանոնների մասին պաշտոնական արարողությունների և միջոցառումների ժամանակ։
7