"CC" NGO's Newsletters April_Newsletter | Page 5

Ապրիլ 2018

5

Իրավական ակումբը իրականացրել է ուսումնասիրություններ և քննարկումներ մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ: Քննարկումների վերջին թեմաներն են եղել խոսքի ազատության իրավունքը և դրա դրսևորումներից մեկը համարվող հավաքների ազատության իրավունքը, որոնք ուսումնասիրվել են իրավունքի հիմնական ճյուղերի տեսանկյուններից:

Irava-Tech 2018

Իրավական ակումբի անդամները մասնակցել են Irava-Tech 2018 իրավատեխնոլոգիական կոնֆերանսին, որը կազմակերպվել էր «Լույս» հիմնադրամի կողմից:

Իրավական Ակումբ

Ակումբի աշխատանքները հիմնականում կենտրոնացել են ԶԼՄ-ների, հանրային գործիչների խոսքի ազատության իրավունքի, տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրավունքի վրա, հավաքներ իրականացնելու կարգի, սահմանափակումների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և արհեստակցական միությունների ձևավորման կարգի, գործունեության վրա:

Իրավական ակումբի անդամներից Գրետա Սիմոնյանը պատրաստել է հոդված «Հանրային գործիչները և խոսքի ազատության իրավունքը թեմայով», որում անդրադարձ է կատարվել խոսքի ազատության իրավունքից հանրային գործիչների պաշտպանվածության մակարդակին:

Ակումբը ակտիվորեն հետևում է նաև օրենսդրական փոփոխություններին և պարբերաբար արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Մասնավորապես ուսումնասիրվել են «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Ներման մասին» ՀՀ օրենքի, «Կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի նախագծերը, ինչպես նաև ահաբեկչություն իրականացնելու կամ ահաբեկրություն ֆինանասավորելուն ուղղված կոչերն ու քարոզները քրեականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վերջինիս վերաբերյալ Իրավական ակումբը հրապարակել է դիրքորոշում՝ հավանություն տալով ՀՀ քրեական օրեսնգրքում փոփոխությունների իրականացումը: