4
Միջոցառումը չէր կայանա իր ամբողջ շուքով, եթե ներկա չլինեին «Ղարաբաղ կոմիտեի» անդամներն ու շարժման մասնակիցները, ովքեր իրենց պատմություններով, հիշողություններով ու անկեղծ խորհուրդներով կիսվեցին մասնակիցների հետ:
ԱՈւՖ-ի հետ համագործակցության շնորհիվ Կազմակերպության թե՛ բուհական և թե՛ մասնագիտական ակումբներն ուսանողներին հնարավորություն են ընձեռում ուսանողական կյանքն անցկացնել հետաքրքիր և գիտելիքահենք։
«Ազատ ուսանողների ֆորում» ՈւՄ-ը դեռևս 2012 թվականից ծավալում է իր գործունեությունն ի շահ ուսանողի և լայն տարածում ունի մի շարք առաջատար բուհերում։
«Ազատ ուսանողների ֆորում» ՈւՄ
Արդեն մեկ ամիս է, ինչ գործում է ուսանողական միության իրավախորհրդատվական հարթակը: Այն կոչված է պաշտպանելու ուսանողների իրավունքները, բարձրացնելու ուսանողների իրավագիտակցությունը և, առհասարակ, տրամադրելու խորհրդակցություն ուսումնական պրոցեսի հետ կապված ցանկացած հարցով:
Ազատ ուսանողների ֆորումի նախաձեռնությամբ Ղարաբաղյան շարժման 30 ամյակի առթիվ կազմակերպվել էր ցուցահանդես-միջոցառում։
Խորհուրդը պարբերաբար կազմակերպում է կինոդիտումներ տարբեր թեմաներով և դրանց վերաբերյալ քննարկումներ, որոնց մուտքն ազատ է բոլորի համար: Լավագույն օրինակը Ռուսաստանում և Ադրբեջանում արգելված «Ստալինի մահը» ֆիլմի դիտումն էր, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդության շրջանում: Ֆիլմից հետո մասնակիցները ծավալեցին հետաքրքիր քննարկում Ստալինի մահից հետո Սովետական միությունում ստեղծված իրավիճակի և ուժերի մրցավազքի մասին:
Մեր միությունը մեծ կարևորություն է տալիս ուսանողների ակտիվ ներգրավվածությանը քաղաքական հարցերին, ուստի հաճախ կազմակերպվում են նաև ներքաղաքական և միջազգային տարաբնույթ հարցերի վերաբերյալ քննարկումներ: