կանգնող, գլուխները կախ, խամրած աչքերով մարդկանց։ Դուրս գալիս միստր Իիի֊ն
կենտրոնացած զննում էր իր եղունգները։
Երեկոյանում էր, նրանք քայլեցին կիսախավար միջանցքով, հայտնվեցին մեծ, փայլուն,
արծաթագույն դռան առաջ եւ բացեցին նույնպես արծաթագույն բանալիով։ Ներս մտան, դուռը
շրխկացրին ու նայեցին իրենց շուրջը։
Սենյակը ընդարձակ էր, լուսավոր։ Տղամարդկանց ու կանանց մի մասը նստոտած էր սեղանների
մոտ, ոմանք էլ խումբ֊խումբ կանգնած անկյուններում զրուցում էին։ Դռան շրխկոցը նրանց
ստիպեց շրջվել, բոլորը նայեցին համազգեստով մարդկանց։ Մի մարսեցի մոտեցավ եւ
խոնարհվեց։
— Ես միստր Ուուու֊ն եմ։
— Իսկ ես նավապետ Ջոնաթան Ուիլյամսը, Երկրից, Նյու Յորքից,— պատասխանեց
հրամանատարը առանց մեծ ոգեւորության։
Դահլիճը կարծես փուլ եկավ աղաղակներից եւ բացականչություններից։ Մարսեցիները ձեռքները
թափահարելով, հիացած գոռում֊գոչում էին, շուռ տալիս սեղանները, նետվում դեպի
երկրացիները, գրկում նրանց, հետո բոլորին էլ ձեռքների վրա բարձրացնելով, վեց անգամ
պտտեցին դահլիճում, վեց անգամ