— Ես հենց հիմա կզանգեմ;
— Երկիր։ Տիեզերանավ։ Մարդիկ։ Թռիչք։ Տիեզերք։
— Կզանգեմ ու մի լավ կշշպռեմ,— գոչեց միստր Ասա֊ն ու անհետացավ պաաուհանի առջեւից,
ինչպես տիկնիկային թատրոնի տիկնիկ։
Լսվում էր, թե ինչպես ինչ֊որ անտեսանելի ապարատով թունդ վիճում էին։ Հրամանատարն ու
անձնակազմը բակում կանգնած տխուր նայում էին հեռու սարալանջին կանգնած
տիեզերանավին՝ նուրբ, սլացիկ ու հարազատ։
Միստր Աաա֊ն պատուհանից գլուխը հաղթականորեն դուրս հանեց։
— Ես նրան մենամարտի կանչեցի, պատվովս եմ երդվում, լսո՞ւմ եք, մենամարտի։
— Միստր Աաա,— համբերատար սկսեց հրամանատարը։
— Կկրակեմ, կսպանեմ, իմացեք։
— Միստր Աաա, խնդրում եմ, լսեք ինձ, մենք կտրել անցել ենք վաթսուն միլիոն մղոն։
Միստր Աաա֊ն առաջին անգամ նրա վրա ուշադրություն դարձրեց։
— Ի՞նչ ասացիք, դուք որտեղի՞ց եք։
— Վերջապես, ամեն ինչ կարգի ընկավ,— շշնջաց նա յուրայիններին եւ բարձրաձայն դարձավ
միստր Աաա֊ին,— վաթսուն միլիոն մղոն հեռավորությունից, Երկիր մոլորակից։
Միստր Աաա֊ն հորանջեց։
— Տարվա այս եղանակին հազիվ հիսուն միլիոն, ոչ ավելի։— Նա ձեռքն առավ սարսափազդու ինչ֊
որ զենք,— դե, իմ գնալու ժամանակն է։ Վերցրեք ձեր հիմար երկտողը, թեեւ չեմ հասկանում, թե
դա ձեզ ինչ օգուտ կարող է տալ, եւ գնացեք քաղաք, բլրի մյուս կողմը, կոչվում է Իոփր, այնտեղ
ամեն ինչ կպատմեք միստր Իիի֊ին։ Նա հենց այն մարդն է, որը հարկավոր է ձեզ․ ոչ այդ հիմար
միստր Թթթ֊ն է ձեզ պետք, որին սպանելն իմ պարտքն է, ոչ էլ ես. դա իմ ոլորտը չէ։
— Ոլորտը, ոլորտը,— պոռթկաց հրամանատարը,— ինչ կապ ունի ում ոլորտն է, երբ հարկավոր
է ընդունել Երկրից եկած մարդկանց։
— Հիմարություններ դուրս մի տվեք, դա բոլորին է հայտնի,— միստր Աաա֊ն արագ֊արագ իջավ
սանդուղքով,— ցտեսություն։— Եվ վազեց ճանապարհով։
Տիեզերագնացները մնացին ափի բերան։ Վերջապես հրամանատարն ասաց.
— Ոչ, ինչ էլ լինի, մենք կգտնենք մեկին, որ մեզ կլսի։
— Ինչ կլինի, եթե գնանք ու նորից վերադառնանք,— հոգնատանջ ասաց ընկերներից մեկը,—
թռչենք ու նորից վայրէջք կատարենք, որպեսզի ժամանակ տանք նրանց ուշքի գալու եւ
հանդիպում կազմակերպելու։
— Թերեւս այդպես էլ անենք,— հոգոց հանելով պատասխանեց տանջահար հրամանատարը։
Փոքրիկ քաղաքը եռում էր, մարսեցիները ել ու մուտ էին անում, ողջունում միմյանց։ Նրանք
դիմակներ էին կրում՝ ոսկեգույն, երկնագույն, մուգ կարմիր, հաճելի բազմազանության համար
կային արծաթավուն շուրթեր V