Կինը մտավ խոհանոց։
— Ներեցեք,— մի թղթի կտոր մեկնեց,— միստր Թթթ֊ն չափազանց զբաղված է։— Նա նորից
անցավ իր ամանեղենին։— Բացի այդ, ձեզ ոչ թե նա է հարկավոր, այլ միստր Աաա֊ն։ Վերցրեք այս
երկտողը եւ գնացեք հարեւան դաստակերտը, կապույտ ջրանցքի ափին է։ Այնտեղ միստր Աաա֊ն
կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցերին։
— Մենք ոչինչ էլ չենք ուզում հարցնել,֊ առարկեց հրամանատարը, շուրթերը կախ գցելով,— մենք
գիտենք՝ ինչ պետք է։
— Երկտողը տվեցի, էլ ի՞նչ եք ուզում,֊ զայրացած բացականչեց նա։
Այլեւս ոչնչի հույս չկար։
— Լավ,— ասաց հրամանատարը։ Սակայն նա չէր ուզում գնալ, կանգնել այնպես էր նայում
կնոջը, ինչպես երեխան մերկ տոնածառին։— Լավ,— կրկնեց նա,— գնացինք, տղերք։
Չորս տղամարդն էլ դուրս եկան ու քայլեցին տոթ, անշշուկ ամառային օրվա միջով։
Կես ժամ անց միստր Աաա֊ն, որը նստած էր իր գրադարանում եւ մետաղյա բաժակից
էլեկտրական բոց էր խմում, սալարկված շավղից ոտնաձայներ լսեց։ Նա գլուխը հանեց
պատուհանից եւ հայացքը սեւեռեց չորս միանման համազգեստով մարդկանց, որոնք աչքերը
կկոցած նրան էին նայում։
— Դուք միստր Աաա՞֊ն եք,— հարցրին նրանք;
— Ես եմ։
— Մեզ ձեզ մոտ է ուղարկել միստր Թթթ֊ն,— գոչեց հրամանատարը։
— Ինչո՞ւ,— հետաքրքրվեց միստր Աաա֊ն։
— Ինքն զբաղված էր։
— Դե գիտե՞ք ինչ, խայտառակության է,— արհամարհանքով ասաց նա,— հո չեք կարծում, թե ես
բան ու գործս թո