— Գիտե՞ք ինչ,— դուռը բացվելուն պես գոռաց մարդը։ Նա իսկույն միջանցք խցկվեց, կարծես
ուզում էր նպատակին հասնել հանկարծակիի բերելով,— հյուրերին այդպես չեն ընդունում։
— Իմ մաքուր հատա՜կը,— ճչաց կինը։— Այս ի՜նչ կեղտ է։ Դո՜ւրս կորեք, շուտ։ Իսկ եթե ուզում եք
ներս մտնել, բարի եղեք նախ մաքրել ձեր ոտքերը։
Մարդը շփոթված նայեց իր կեղտոտ կոշիկներին։
— Հիմա մանրուքների ետեւից ընկնելու ժամանակը չէ,— ասաց նա,— այսպիսի
իրադարձությունը հարկավոր է նշել։
Նա սեւեռուն նայեց կնոջը, կարծես հայացքով ստիպելու էր նրան ըմբռնել, թե ինչ են ուզում։
— Եթե իմ բյ V