Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 10
Արամ Հակոբյան
___
ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ
______________________________________________________
Ճակատագրի թելեր
Եվ ինչպե՞ս լինել, երբ ոտքերիդ տակ հողն է երերուն…
Եվ ինչպե՞ս վարվել, երբ թելը, որից կախված ես հիմա,
Գտնվում է ուրիշի ձեռքում:
Եվ այդ ուրիշը եթե ցանկանա,
Թելը իր ձեռքից բաց թողի գնա,
Անդունդի խորքում քո վերջը կգա:
Եվ ամեն մեկս կախված ենք թելից,
Թելից մեր բախտի՝ ուրիշի ձեռքում:
Եվ մեկ ուրիշն էլ կախված է թելից,
Որը հենց մենք ենք մեր ձեռքում պահում:
Ու այս թելերի հսկա կծիկներ,
Մեր ճակատագրերն են ուրիշի ձեռքում:
Եվ իրականում երանելի է նա,
Ում իր ուրիշը չի թողնի գնա,
Երբեք չի թողնի անդունդի խորքում:
Եվ ինչպե՞ս վարվել, երբ ոտքերիդ տակ հողն է
երերուն…
Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012
10