Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 9
Ամեն ինչ կրկին իրար է խառնվել
Ամեն ինչ կրկին իրար է խառնվել՝ թացը չորի հետ,
չորը՝ թացի,
Երկմտանքի, երկընտրանքի առջև կանգնած մտածում
եմ. արդյոք սա էլ կանցնի՞:
Բայց ամեն ինչ այնքան խառն է ու չափից դուրս
անորոշ,
Որ գլուխս ափերիս մեջ. կեցվածքն այդ դարձել է ինձ
բնորոշ:
Ամեն ինչ կրկին իրար է խառնվել՝ սևը սպիտակի,
սպիտակը՝ սևի
Կյանքում բերկրանքով ապրելն ինձ համար կարծես
դարձել է անկարելի:
Անկարող հույսով, անմիտ հավատքով քայլում եմ ես
այս անվերջ ճամփեքով,
Ճամփեքն այդ քարոտ, ճամփեքն այդ փշոտ…
Արյունված ոտքերս վազում են հույսով….
Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012
9