Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 11
Ինչի՞ց է, որ
Կարծես այլևս չեմ սիրում ես Քեզ:
Բայց ինչի՞ց է, որ երբ Քեզ եմ հիշում,
Հայտնվում եմ ես անհուն տխրության
հորձանուտներում:
Չեմ սիրում ես Քեզ:
Բայց չեմ հասկանում ինչի՞ց է, որ տխուր եմ այսպես…
Երևի թե քարացած սրտիս խոր մի անկյունում
Դեռևս փոքրիկ կրակ է վառվում:
Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012
11