Arxangelo ԵՐԲ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԱՐԵՎՆ ԸՆԿՂՄՎՈՒՄ Է ԾՈՎԻ ՄԵՋ | Page 9

- Լավ, շարունակիր, հետաքրքրված ի՞նչ հայացքով է այդ զննելով ցավը՝ սիրո տղային՝ ցավը, - հարցրեց հրեշտակապետը: - Չեմ հիշում թե ով, եթե չեմ սխալվում Հենրիխ Հեյնեն է ասել. "Սերը դա ատամնացավ է սրտում": Սակայն, ըստ իս, սիրո ցավը շատ ավելի ցավոտ է: - Սարսափելի է, - վախեցած ու կարծես այդ ցավը զգալով ճչաց Գաբրիելը: - Այո, սարսափելի է, սարսափելի ցավոտ է, երբ ամեն րոպե, ամեն ժամ նրա մասին ես երազում, նրան ես տենչում, իսկ այդ նույն ժամանակ, այդ նույն պահին, մեկ ուրիշ տեղ նրա շուրթերի մեղրածոր աստվածային մեռոնը վայելում է մեկ ուրիշը՝ այն ուրիշը, որը չի հասկանում և երևի չի էլ կարող երբևիցե հասկանալ այդ պահի գինը, այդ մեռոնի արժեքը: Ցավալի է, երբ գիտակցում ես, որ տարիներդ անցնում են և տարիների հետ մեծանում ու անհասանելի է դառնում քո և նրա միջև տարած