Arxangelo ԵՐԲ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԱՐԵՎՆ ԸՆԿՂՄՎՈՒՄ Է ԾՈՎԻ ՄԵՋ | Page 10
-Լավ, - սթափվեց Գաբրիելը, - վերջին հարցս. Ենթադրենք քեզ ևս
մեկ կյանքի հնարավորություն է տրվում, ի՞նչ կփոխեիր կամ ի՞նչ
չէիր անի:
- Չէի սիրի նրան: Ու ընդհանրապես կաշխատեի ոչ մի աղջկա
չսիրել, քանի որ երբ ես սիրում եմ՝ ես բաց եմ: Ես բացում եմ
սիրտս ամբողջությամբ նրա առջև: Երբ ես սիրում եմ, իմ սիրելին
ինձ համար ամենաթանկն է, ու ես փորձում եմ նուրբ լինել նրա
հետ,
փորձում
եմ
ամեն
կերպ
երջանկացնել
նրան: Իսկ
աղջիկների մեծ մասը դա ընկալում է որպես թուլություն:
Այդպիսի վարքը նրանց մոտ չգիտես թե ինչու ասոցացվում է
թուլամորթության հետ: Սակայն ես այդպիսին չեմ:
- Գիտեմ, - տխուր տոնով պատասխանեց հրեշտակապետը, - ես
քաջ ծանոթ եմ քո կյանքին:
- Տեսնո՞ւմ ես, - դատարանի կողմից արդարացվածի պես,
ուրախացավ տղան:
-Պարզ է, պարզ է…, - քթի տակ շշնջալով ու ձեռքի գրքույկի մեջ
ինչ-որ գրանցումներ անելով՝ ասաց Գաբրիելը:
-Ի՞նչն է պարզ, - հարցրեց տղան:
- Դու կտեսնես ծովն ու արևամուտին ծովն ընկղմվող արևը, դու
կտեսնես բազում հրաշալի երկրներ, դու կներես քեզ և այլևս չես
հիշի այն աղջկան, որի պատճառով սիրտդ ցանցի է նմանվել:
Այլևս դու ազատ ես, կյանքը քեզ համար չէ, աշխարհը
դատարկվել է սիրուց, դու այնտեղ չես կարող: Մենք գնում ենք
10