Arxangelo ԵՐԲ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԱՐԵՎՆ ԸՆԿՂՄՎՈՒՄ Է ԾՈՎԻ ՄԵՋ | Page 8
շատ մարդիկ էլ երազում են այդ մասին: Նրանք գիտակցում են
այդ պարգևի էությունն ու մեծությունը, սակայն չկարողանալով
հասնել իրենց Աստվածային պարգևին՝ սկսում են հիասթափվել
նրանից:
- Ինչպես դո՞ւ, - հարցրեց Գաբրիելը:
- Ինչպես ես, - նորից գլուխը կախեց տղան, - հասկանո՞ւմ ես նա
դարձել էր ինձ համար ամենակարևորը իմ կյանքում: Սիրտս
հանեցի ու նվիրեցի նրան, ինքնասիրությունս ու տարիներս
փշրեցի նրա ոտքերի տակ, սակայն այդպես էլ չկարողացա սեր
արթնացնել նրա մեջ:
- Դո՞ւ չկարողացար, թե՞ նա չուզեց քեզ սիրել, - մի փոքր հեգնող
ժպիտով հարցրեց լուսեղենը:
- Չգիտեմ, - աչքերը չկտրելով գետնից պատասխանեց տղան, դա այժմ էական չէ: Իսկ դու գիտե՞ս ինչ է սիրո ցավը, շարունակեց տղան:
- Ոչ, ու մի փոքր էլ ինձ համար տարօինակ է, ինչպե՞ս կարող է
լինել սիրո ցավ, ախր սերն ամոքող է, այն պատառիկն է մեր
Տիրոջ սրտի, - ուսուցանող տոնով շեշտեց Գաբրիելը:
- Այո, ամոքող, ամոքող քանի դեռ այն չի հայտնվել մարդու
ձեռքերում և չի կտրվել իր Աստվածային էությունից, - քթի տակ
մրթմրթաց տղան:
8