Arxangelo ԵՐԲ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԱՐԵՎՆ ԸՆԿՂՄՎՈՒՄ Է ԾՈՎԻ ՄԵՋ | Page 7

- Սերը գեղեցիկ է, այո, գեղեցիկ է այնքան ժամանակ, մինչ այն քեզ չի ոչնչացրել: - Ինչպե՞ս կարող է Աստծո պարգևը չարիք պատճառել մարդուն, էլ չեմ խոսում ոչնչացման մասին, - Գաբրիելը իրոք տարակուսանքի մեջ էր: - Դու չնայած հրեշտակապետ ես, սակայն, ինչպես տեսնում եմ, քեզ խորթ է սեր զգացմունքը: - Օ,՜ոչ սիրելիս, դու սխալվում ես, մեր՝ հրեշտակների էությունն է սերը: Սակայն ինչ-որ առումով ճիշտ ես, սեր հակառակ սեռի հանդեպ մեզ տրված չէ հասկանալ, մենք ձեզ պես երկսեռ չենք: Սիրո այդ տեսակը Աստված, որպես պարգև, միայն մարդուն է տվել: Սակայն դուք՝ մարդիկ, դա սկսել եք անտեսել, այդ պարգևը ձանձրացրել է ձեզ, դուք սկսել եք խեղաթյուրել այն, ձևափոխել: Դուք սկսել եք այդ ամենի մեջ նույնիսկ նյութական շահ փնտրել: Դուք սկսել եք խեղաթյուրել Աստվածայինը, հասկանո՞ւմ եք, հասկանո՞ւմ եք, թե ինչ մեծ պարգև է դա, բարկացած տոնով բղավեց Գաբրիելը: - Այո, ցավոք սրտի դու ճիշտ ես, Գաբրիել, մենք՝ մարդ արարածներս՝ համենայն դեպս մարդկանց մեծ մասը, իր կյանքի ընթացքում չի գնահատում այդ Աստվածայինը, նամանավանդ այն դեպքում, երբ այն մատուցվում է մեզ սկուտեղի վրա: Մեզ թվում է՝ հենց այդպես էլ պետք է լիներ, ու սերը սովորական կյանքի ընթացք է: Շատերն էլ այն խաղ են համարում, սկսում են խաղալ այնքան ժամանակ, մինչև խաղալիքի փչանալը: Սակայն 7