Arxangelo ԵՐԲ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԱՐԵՎՆ ԸՆԿՂՄՎՈՒՄ Է ԾՈՎԻ ՄԵՋ | Page 6
- Հասկանալի է, - կարծես ինչ-որ բան գլխի ընկնելով ասաց
Գաբրիելը:
Նա
շարունակում
էր
ուշադիր
զննել
ձեռքի
տարօրինակ առարկան, կարծես ինչ-որ բան էր ընթերցում
այնտեղից.
- Ասա՛ ինձ, խնդրեմ, տղա՜, ո՞ւմ չես ներել քո երկրային կյանքում,
ի՞նչն է, որ այդքան ցավ է պատճառել քեզ, ի՞նչն է սիրտդ
այդպես խամրեցրել:
- Ինձ չեմ ներել, - գլուխը կախեց տղան:
- Քե՞զ, ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, - հարցրեց Գաբրիելը:
- Նրան եմ սիրել:
- Հրաշալի է:
- Ոչ մի հրաշք, - պատասխանեց տղան:
- Զարմանալի և տարօրինակ բաներ ես խոսում, տղա՛: Հապա
շարունակիր, միգուցե կարողանամ քեզ հասկանալ:
- Զարմ