Arxangelo ԵՐԲ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԱՐԵՎՆ ԸՆԿՂՄՎՈՒՄ Է ԾՈՎԻ ՄԵՋ | Page 5
- Գաբրիելն եմ ես, հրեշտակապետն Աստծո, - պատասխանեց
լուսեղենը:
Եվ այդ պահին կինոթատրոնների նման նրա առջև հառնեց մի
էկրան, որի վրա շատ արագ, բայց մանրակրկիտ ցուցադրվում էր
նրա ամբողջ կյանքը:
Նա հիշեց ավտոմեքենան, որը վթարի ենթարկվեց. այժմ ամեն
ինչ հասկանալի էր: Արդեն գիտակցում էր՝ ինչ է պատահել,
որտեղ է և ինչու:
Հրեշտակապետը գրքանման ինչ որ առարկա վերցրեց, բացեց և,
առանց հայացքը կտրելու առարկայից, հարցրեց.
- Ես ուզում եմ իմանալ. ըստ քեզ ի՞նչ ես բաց թողել կյանքում,
ի՞նչ ես ցանկացել տեսնել, բայց չես հասցրել:
- Ծով չեմ տեսել, - առանց երկար մտածելու պատասխանեց նա:
- Ծո՞վ, - զարմացավ հրեշտակապետը:
- Այո, ես ծով չեմ տեսել, չեմ զգացել նրա խոնավությունը, չեմ
զգացել նրա շունչը, չեմ տեսել՝ ինչպես է արևը ընկղմվում ծովի
մեջ, երբ գալիս է մայրամուտը: Իսկ ես այնպես էի երազում, որ
մի օր կիմանամ թէ ինչ է ծովը՝ ազատ, անեզր ծովը:
- Ուրի՞շ:
- Աշխարհը չեմ տեսել: Երբեք այլ երկրներում չեմ եղել: Կուզեի
աշխարհը տեսնել՝ շատ չէ, գոնե մեկ-երկու երկիր:
5