Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
***
Սարգիսը մեծ դժվարությամբ կարողացավ հասնել Անիին:
Մարդկանց ամբոխը մեծացել էր, իսկ շուրջն ամենուր ոստիկաններ
էին: Արգելապետնեշն անցնելուց հետո նկատեց մեկ այլ մեքենա, որ
մեծ արագությամբ կանգնեց իր մեքենայից քիչ հեռու: Սարգիսն արագ
շրջվեց ու մտավ մարդկանց ամբոխի մեջ: Մեքենայի դռանը մեծ
տառերով գրված էր՝ ԱԱԾ:
Ինչ-որ մեկի ձեռքը դիպավ Անիի ուսին: Անին շրջվեց ու տեսավ
Սարգիսի այլայլված դեմքը:
―Ան, թող այդ ու շտապիր մեքենան…
Անին չթողեց, որ Սարգիսն ավարտի խոսքը:
―Մեքենան Մարգարտայի գյուղապետինն է:
Սարգիսն անակնկալի եկավ Անիի ասածից:
―Հիմա հասկացա…― շշնջաց նա:―Ահա թե ինչու է ԱԱԾ-ն մեզ
հետապնդում: Հենց հիմա վերադարձի՛ր մեքենան:
Ոչ պակաս անակնկալի եկավ նաև Անին Սարգիսի ասածից:
―Հետապնդո՞ւմ,
Ազգային
անվտանգության
ծառայության
կողմի՞ց:
Նրանք արագ բարձրացան ու շտապ նստեցին մեքենան: Մինչ այդ
Սարգիսն Անիին պատմեց Էդգարի ասածը:
Պետք էր շրջադարձ կատարել ու աննկատ ետ գնալ: Մեքենան
նստելուց հետո Անին նկատեց նույն այն մայորին, որ քիչ առաջ իր
կողքին էր կանգնած: Ոստիկանը զրուցում էր քաղաքացիական
հագուստով երկու տղամարդկանց հետ:
Սարգիսն այդ պահին դիմապակուց պոկեց փակցված թուղթը,
որին մեծ տառերով գրված էր՝ «ՄԱՄՈՒԼ» ու գործի քցեց շարժիչը:
Անին արագ ձեռքն առավ նոթբուքը: Տեսանյութը վերբեռնվել էր 98%ով: Շուտով այն տեղ կհասնի: Անին նկատեց, որ հասցեատիրոջ
48