Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 49

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ էլեկտոնային փոստարկղի հասցեն փոխված է ու գլխի ընկավ, թե ինչու է Սարգիսն այն փոխել: Նամակի պատուհանում ավելացրեց մի քանի բառ: «Վթարի ենթարկվածը գյուղապետն է, հավանաբար նա արդեն ողջ չէ»: Հենց նույն վայրկյանին էկրանի թիվը փոխվեց՝ դառնալով 99%: Մեքենան սկսեց շարժվել, բայց հետ գնալն ու շրջադարձ անելը այդքան էլ հեշտ չէր: Քիչ հեռու կանգնած ոստիկանության մայորը նկատեց մեքենան ու շարժվեց դեպի իրենց: Նրան հետևեցին մյուս երկու քաղաքացիական հագուստով անձիք: ―Նրանք մեզ նկատեցին, Սաք... Անին սարսափած նայում էր մեկ էկրանին, մեկ մեքենային մոտեցող անձանց: Սարգիսը մի փոքր էլ ետ քշեց մեքենան, շրջադարձն անելու համար հնարավորինս հեռանալով դիմացը կանգնած մեքենաներից: ―Դե, ավելի արագ... Գրողը տանի այս հիմար կապին: Էկրանին հայտնվեց մեկ այլ փոքրիկ պատուհան՝ «Ուղարկել»: Անին վայրկենապես սեղմեց կոճակն ու փակեց նոթբուքը, տեսնելով ինչպես ոստիկանը ձեռքը մեկնեց՝ ապակին թակելու համար: Անին իջեցրեց կողապակին: Մայորի կողքին կանգնած տղամարդն առաջինը խոսեց. ―Անի Խաչատրյանը Դո՞ւք եք: Անին միայն կարողացավ գլխով շարժում անել: ―Ազգայ