Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 47

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ ―Պարոն մայոր, ես լրագրող եմ… Անին նկատեց, որ մայորը մի պահ զարմացավ, ապա զայրացած նայեց Անիի հագուստին: ―Լրագրո՞ղ, ―հարցրեց մայորը ու մտքում ավելացրեց,― «Ես էլ հավանաբար Օբաման եմ»: Անին նոր միայն գլխի ընկավ, որ ոստիկանը դատելով իր տեսքից ամեն ինչ կարող էր մտածել, բացի իրեն հավատալուց: ―«Հետք» թերթի լրագրող,― շարունակեց Անին՝ փորձելով գտնել անվանաքարտը, բ