Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
―Մտեք, ― անգլերեն բարձր ասաց Ադամսն ու ոտքի կանգնեց:
Դուռը բացվեց: Շեմքին երևաց իր օգնականը:
―Պարոն Ադամս, հյուրը ժամանեց, ―տեղեկացրեց օգնականն ու
մի կողմ գնաց՝ հյուրին ճանապարհ տալու:
Ադամսի
դեմքին երևաց իր
սովորական սառը
ու
ոչինչ
չարտահայտող ժպիտը, բայց երբ օգնականի կողքին հայտնվեց
հյուրը, ժպիտն անմիջապես կորավ նրա դեմքից:
Իրեն էր մոտենում «ՀԵՄ Մոնիթ» ընկերության բաժնետերերից
մեկը:
***
Գնել Ստեփանյանը մոտ քառասուն տարեկան էր: Նա այն
գործիչներից էր, որ կարող էր հպարտանալ իր գլխապտույտ
հաջողություններով: Նա ոչ միայն պաշտոնյա էր, այլև հաջողակ
գործարար,
իսկ
վերջին
տարիներին
նրա
գործունեությունը
հանքարդյունաբերության ոլորտում, նրան էլ ավելի ազդեցիկ էր
դարձրել: Երկու տարի առաջ մի քանի այլ գործարարների հետ
հիմնած «ՀԵՄ Մոնիթ» ընկերությունը մեծ հաջողությունների էր
հասել: Այդ աննախադեպ առաջընթացը ապահովում էին նրա
խորամանկությունն ու մեծ թվով կապերը իշխանության հետ:
Հանքարդյունաբերությունը Հանրապետությունում ամենաարագ
զարգացող ոլորտն էր համարվում, և այդ զարգացման մեջ «ՀԵՄ
Մոնիթ» ընկերությունն իր նշանակալի դերն ուներ: Շատ կարճ
ժամանակում այս ընկերությունը հասցրել էր տասնյակից ավելի
պայմանագրեր կնքել միջազգային ամենախոշոր ընկերությունների
հետ,
որոնք
այսօր
գործում
էին
Հանրապետությունում
և
հանդիսանում էին առաջին ամենախոշոր հարկատուները: Իր
ընկերությունն ավելի շահավետ պայմաններ էր առաջարկում իրենց
հետ համագործակցող ընկերություններին՝ կրճատելով ներդրման
41