Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
գումարները, որոնք պետք է ծախսվեին նախնական հետազոտական
աշխատանքների վրա:
Ամեն ինչ նորմալ էր մինչ այս վերջին համագործակցությունը:
Թեժ լեռան հանքի շահագործման պայմանգրի կնքումից հետո միայն
պարզ դարձավ, որքան վտանգավոր է ցանկացած աշխատանք
կատարել լեռան հատվածում: Խնդիրն ավելի էր բարդանում, քանի որ
«ԻնտՎես
Մեթալ»
ընկերությունն
արդեն
իսկ
կատարել
էր
ներդրումների մեծ մասը, որոնք հասնում էին աստղաբաշխական
թվերի: Պետք էր այս ամենի պատճառով նոր ու չնախատեսված
քայլեր ձեռնարկել: Արդյունքում սկսվեցին նոր բանակցություններ,
որոնք կարծես թե պսակվեցին հաջողությամբ: «ՀԵՄ Մոնիթին» նոր
արտոնություններ տրվեցին և երեք ամիս շահագործման իրավունք
առանց գործընկերոջ՝ «ԻնտՎես Մեթալի» միջամտության: Սակայն
ինվեստոր ընկերությունը գրեթե մեկ երրորդի չափ կրճատում էր
ներդրումային փաթեթը: Գնելի կողմնակիցների կարծիքով այդ երեք
ամիսը բավական ժամանակ էր լեռան հյուսիսային, առավել
վտանգավոր հատվածի՝ որպես հանք շահագործման համար: Բայց
«ՀԵՄ Մոնիթը» հանքի շահագործման փորձ չուներ, առավել ևս նման
ռադիոակտիվ հանքատեսակների համար անհրաժեշտ էր նոր
գործընկեր:
Շուտով
բանակցություններ
սկսվեցին
ԱՊՀ
լավագույն
ընկերություններից մեկի հետ, որը մասնգիտացած էր հատկապես
ռադիոակտիվ
հանածոների
արդյունահանմամբ
և
մշակմամբ:
Կարծես թե խնդիրը լուծված էր, բայց երրորդ կողմի հարցում «ՀԵՄ
Մոնիթը» խախտել էր «ԻնտՎես Մեթալի» հետ նախապես կնքված
պայմանագրի կետերից մի քանիսը: Մասնավորապես երրորդ կողմի
հետ մեկ այլ պայմանագրի ouo