Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 40

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Մեկ օրվա ընթացքում նման դեպքերի զարգացումը, փոխում էր ապագա բոլոր պլանները: Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Փիթեր Ադամսի՝ առանց այդ էլ մոմի պես սպիտակ դեմքն ավելի էր գունատվել: «Սա միջազգային մասշտաբի խաբեություն է: ― Վերլուծում էր Ադամսը,―այս երկրի Կառավարության իր անմիջական հովանավորչության տակ է պահում մի կազմակերպություն, որն ուղղակի զբաղվում է թալանով, կեղծիքով ու փողերի լվացմամբ: Հանքի շահագործումը տարածաշրջանում էկոլոգիական աղետի կհանգեցի: Ինչպե՞ս էին պատրաստվում արդյունահանել այդ հատվածի ուրանով հարուստ ընդերքը առանց համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու, առավել ևս բաց շահագործման դեպքում: Տեսնես ինչով է զբաղվում ընդեքաբանական փորձաքննության պետական հանձնաժողովը, ընդերքի տրամադրման գործակալությունը, եթե նախարարությունը ավելի շատ հիմնվում է ինչ-որ մասնավոր ընկերության կողմից ներկայացված արդյունքների վրա: Շահագործումից ամիսներ անց միևնույն է ամեն ինչ պարզվելու էր, բայց արդյունքում տուժելու էր «ԻնտՎես Մեթալ»-ը, իսկ այս դեպքում միայն կշահի, դատարան ներկայացնելով այն փաս- տաթղթերն ու ապացույցները, որոնք ունի ձեռքի տակ և անհապաղ կդադարեցնի համագործակցությունը»: Բայց այդ ամենը երկուշաբթի: Հիմա Ադամսին անհանգստացնում էր մեկ այլ բան: Րոպեներ առաջ զանգահարել էին նախարարության կից ընդերքի 5o