Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 39

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ ― Ի՞նչ հիվանդանոց: Վանաձորն անցել ենք: ―Ահա, դուք Լոռիում եք, բայց ես պետք է Երևանից ասեմ թե ինչ է կատարվում ձեր շուրջը: Ցերեկը Լոռու մարզպետին տեղափոխել են հիվանդանոց, ասում են ինֆարկտ է ստացել Մարգարտայի գյուղապետի հետ հանդիպումից հետո: Անին ու Սարգիսը կրկին հայացքներ փոխանակեցին: ―Վիճակը ծանր են գնահատում, իսկ լրատվամիջոցները չեք պատկերացնում ինչեր են գրում: Հիմա փորձում եմ հասկանալ, համադրել ու ծավալուն հոդված հրապարակել, իսկ ձեր պատմածն իսկապես կցնցի համացանցը… Մեկ էլ ուզում եմ տեղեկացնել, որ ստիպված կլինեմ ոստիկանությանն ևս տեղյակ պահել այն ամենի մասին, ինչ պատմեցիք: Կարծում եմ այդպես ավելի լավ կլինի: Մի փոքր լռությունից հետո Էդգարը շարունակեց. ―Անի, մի բան ասեմ՝ չնեղանաս, մազերդ քեզ այսպես ավելի շատ է սազում… ―Բայց ինչ սրիկան ես, Էդ: Ես դեռ քեզ ցույց կտամ,―կես կատակ կես լուրջ ասաց Անին ու մատով փակեց տեսախցիկը: ―Դե ինչ ասեմ: Բարի ճանապարհ… Կարող եք դեպքի վայրում կատարվող աշխատաքների մասնակիցը դառնալ ու տեղում ծանոթանալ իրավիճակին: Կապն անջատվեց: «Մեզ այսօրվա արկածները լրիվ բավական են»,― մտքում ասաց Անին ու նայեց տեսանյութի վերբեռնման տվյալներին: Էկրանին գրված էր՝ «Վերբեռնված է՝ 42 %»: *** Թեպետ աշխատանքային ժամն ավարտվել էր, բայց «ԻնտՎես Մեթալ» ընկերությանը պատկանող հնարավոր լույսերը վառվում էին: 39 հարկաբաժնում բոլոր