Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
―Հիմա կուղարկեմ մի տեսանյութ, ու դու ինքդ քո աչքով
կտեսնես,― շարունակեց Անին:
―Ինձ համար կարևոր է, որ դուք ողջ, ու ինչպես տեսնում եմ,
առողջ եք: Հիմա որտե՞ղ եք:
―Վանաձորի ճանապարհին, ― պատասխանեց Սարգիսն ու
կապն ընդհատվեց…
Մի քանի րոպե անց նրանց մեքենան շարժվում էր թաց, բայց
ասֆալտապատ ճանապարով: Լոռվա մարզկենտրոնը առջևում էր,
այնուհետև
մյուս
խոշոր
բնակավայրը
Սպիտակը
կլիներ
ու
ամենաշատը մեկ ժամից կլինեին «Հետք»-ի խմբագրությունում:
Տեսանյութը դանդաղ էր վերբեռնվում: Նախ կապը լավը չէր,
երկրորդ՝ ծավալը բավականին մեծ էր:
Արդեն երեսուն րոպե էր անցել, իսկ տեսանյութի մի փոքր մասն
էր դեռ վերբեռնվել:
Անին փորձեց միացնել բջջային հեռախոսները, բայց երկուսն էլ ոչ
մի «կենդանության