Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 37

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Համակարգիչը վերջապես միացավ համացանցին ու մի քանի վայրկյան չանցաց էկրանին հայտնվեց տեսազանգի ազդանշանը: ―Էդգարն է, ― ասաց Անին: Էդգարը կայքի փոխանցվեին այսօր պատասխանատուներից գյուղապետի էր, ում հետ հարցումն ու պետք է արված լուսանկարները: Ցավոք հարցազրույցը կար, իսկ լուսանկարներ՝ ոչ: Անին սեղմեց ընդունման կոճակն ու Էդգարի բարկացած ձայնը թնդաց մեքենայի սրահում: ―Եթե ձեզ թվում է որ պետք է ամբողջ օրը նստեմ ու սպասեմ, թե երբ կբարեհաճեք ուղարկել նյութը, ուրեմն չարաչար սխալվում եք: Կասե՞ք ուր էիք կորել: ― Էկրանից երևացող Էդգարի դեմքն իսկապես մտահոգ տեսք ուներ, ― ամբողջ օրը այնքան էինք անհագաստացած, որ էլ պատմելու չի… ―Էդգար, մեր վիճակն էլ պատմելու չի, ― սկսեց Անին: Էդգարը մի փոքր մոտեցավ ու նկատեց Անիի գունատ, տեղ-տեղ քերծված դեմքը: Էդգարի դեմքի անհանգստությունը փոխվեց տագնապի: ―Ի՞նչ է պատահել, ո՞ւր է Սարգիսը… ―Այստեղ եմ, եղբայր, հանգիստ: Երկար պատմություն է, բայց հավատա, երբ իմանաս թե ինչերի միջով ենք անցել, հերոսի կոչում կտաս: ―Չէ, դուք իսկապես չեք զլանում ամեն անգամ մի նոր արկածի մեջ ընկել: Դատելով Անիի տեսքից` կարող եմ եզրակացնել՝ միջուկային զենք է պայթել… Անին ու Սարգիսը հայացքներ փոխանակեցին: ―Դու իսկապես շատ մոտ ես, Էդ… Անին փորձեց հակիրճ պատմել թե ինչերի միջով են ստիպված եղել անցնել: Պատմեց նաև ռադիոակտիվության, բետոնե քարայրի ու իրենց փրկվելու մասին… 37