Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
արգելապատնեշին ու մինչ կհասցներ արգելակել, արգելապատնեշը
տեղի տվեց, ջարդվող մետաղի ձայնի հետ կոտրվեցին դռան
ապակիներն ու մանր կտորտանքները սլացան ուղիղ երեսին:
Դավթյան այլևս ոչինչ չէր տեսնում, միայն հասկացավ, որ մեքենան
հասցրեց մի քանի անգամ շրջվել ու գլորվել ձորը: Այս ամենը
կատարվեց կայծակնային արագությամբ: Մեքենան մի քանի պտույտ
անելուց հետո կողաշրջված վիճակում հայտնվեց ձորում: Բեզինի
սուր հոտը հարվածեց քթին: Խաչիկը փորձեց բացել աչքերը:
Ամրագոտին այնպես էր սեղմում, որ ցավից գոռաց: Բայց կոկորդը
լցված էր ինչ-որ հեղուկով: Անմիջապես հասկացավ՝ արյուն է: Աջ
ձեռքով
կարողացավ
սրբել
երեսի
արյունը:
Ջախջախված
դիմապակու հնարավոր տեսանելի հատվածից կարողացավ տեսնել
մայրուղին: Իրեն թվաց ու մթության մեջ երկու ստվերներ վազելով
մոտենում են մեքենային:
«Օգնության են շտապում,―անցավ մտքով,― հիմա կհասնեն»:
Դավթյանը ցավից փակեց աչքերը: Գլխի ու երեսի վերքերից հոսող
արյունը լցվում էին աչքերը: Ձախ ձեռքն ու ոտքը չէր զգում:
Արտաշնչելիս արյունը դուրս էր թափվում բերանից, իսկ բենզինի
հոտը ավելի էր սաստկանում: Հանկարծ դեմքին հարվածեց տաք օդի
հոսանք, ապա ծխի հոտը:
―Տե՜ր, փրկիր…
Մեքենան վայրկենապես հայտնվեց կրակի ճիրաններում:
Գյուղապետին
տղամարդ
չէր
մեքենայի
թվացել:
կողքին
Իսկապես
էին,
մինչ
երկու
ամրակազմ
բռնկվելը:
Մեքենայի
հրդեհումից հետո նրանք գրեթե վազելով մոտեցան իրենց մեքենային,
որը վթարից բավականին տուժել էր: Երբ նստեցին մեքենան, այն մեծ
արագությամբ սլացավ հակառակ ուղղությամբ: Մի քանի մեքենաներ
արդեն հասցրել էին կանգնել: Նրանց ուշադրությունը գրավել էր
ձորում այրվող մեքենան:
34