Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Página 33

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ *** Անձրևը անխնա զարկում էր մեքենայի դիմակուն: Ասես դույլով ջուր էին լցնում երկնքից, բայց Դավթյանը ուշադրություն չէր դարձնում անձրևին ու շարունակում էր մեծ արագությամբ սլանալ մայրուղով: Մութն էլ արդեն ընկել էր ու հազիվ էր նշմարում ճանապարհի հոծ գիծը: Հետևից մեկ այլ մեքենա ազդանշան տվեց վազանց կատարելու համար: «Միայն ես չեմ շտապում»,―անցավ Դավթյանի մտքով: Մեքենան կատարեց վազանց ու բավականին առաջ անցավ: Դավթյանը մի փոքր դանդաղեցրեց ընթացքը: Ամեն դեպքում այստեղ ճանապարհը ոլորուն է, պետք է, ուշադիր լինել: Ողջ ճանապարհին մտքից դուրս չէր գալիս օրվա անցուդարձը: Եթե այս ամենի մեջ ներքաշված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ապա որքանո՞վ ինքը կարող էր վստահ լինել որ կկարողանա այս ամենի միջից անվնաս դուրս գալ, փրկել համայնքն ու հարակից գյուղերը ռադիոկատիվ թափոնների աղտոտումից: Բացի այդ: Հանրապետության ջրահավաք ավազանը սկսվում էր հենց այդ տարածքից, իսկ տվյալ տարածքի աղտոտումը կնշանակեր վտանգ սպառնալ, ողջ Հանրապետությանն ու տարածաշրջանին: Անձրևը մի փոքր տեղի տվեց: Հենց այդ պահին մեքենայից մի քանի մետր այն կողմ` ճանապարհի բանուկ հատվածին տեսավ կայանած մեքենա: Նրան թվաց՝ սև գույնի այս մեքենան առաջին անգամ չէ, որ տեսնում է: Մի փոքր դանդաղեցրեց ընթացքն ու փորձեց հատել հոծ գիծը՝ մեքենան շրջանցելու համար: Հազիվ էր հավասարվել կանգնած մեքենային, երբ վերջինս մեծ արագությամբ տեղից շարժվեց ու մեքենայի ողջ կողային մասով բախվեց իր մեքենային: Մեկ անթարթ հետո Դավթյանը հասկացավ, 33 որ բախվեց ճանապարհի