Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 31

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ վերև նայեց, տեսավ եռոտանին: Սարգսի գլխում մի նոր միտք ծնվեց, որն ավելի հավանական, էր քան օղակը քարին անցկացնելը: Ջրի մակարդակը արդեն ծնկներից վերև էր: Սարգիսը կռացավ ու սկսեց շոշափել հատակը: Հատակի հողը վերածվել էր ցեխի ու ոտքերը խրվում էին ասես ճահճի մեջ: Երբ Սարգիսը փորձեց ազատել ոտքը, կորցրեց հավասարակշռությունն ամբողջ մարմնով ընկղմվեց ջրի մեջ: Անին վախից նոր ճիչ արձակեց, բայց մեկ ակնթարթ հետո Սարգիսը նորից ոտքի կանգնեց, ձեռքին՝ ափի չափ բետոնե կտոր: Նա պարանի ծայրը արագ փաթաթեց քարին ու նետեց վերև: Առաջին իսկ փորձից քարը հայտնվեց մակերևույթին: Սարգիսը սկսեց կամաց քաշել պարանն ու եռոտանին տեսախցիկի հետ ավելի մոտեցնել անցքին: Եռոտանին թեթևակի շարժվեց, իսկ քարը նորից հայտնվեց փոսի ջրի մեջ: «Պետք է ավելի աջ նետել»,― մտածեց Սարգիսն ու այս անգամ ավելի մեծ ուժով քարը դուրս շպրտեց փոսից: Պարանը կամաց սկսեց քաշել, բայց քարը դեմ առավ, հավանաբար տեսախցիկին: Սարգիսն ավելի մեծ ուժով, բայց մեծ զգուշավորությամբ քաշեց պարանը: Հանկարծ Եռոտանին, անսպասելիորեն տեսախցիկը, առաստաղ բետոնե կոչվածը մնացած տեղի հատվածը տվեց: հողի հսկայական շերտի ու անձրևաջրի հետ թափվեց Սարգսի վրա: Անին սարսափած մի ճիչ արձակեց ու նետվեց դեպի գոյացած հողաթումբը: Աղջիկը հեռախոսները դրեց թրջված գրպանն ու սկսեց բետոնե կտորները հեռացնել: Լայնացած անցքից ջուրն էլ ավելի մեծ արագությամբ սկսեց ներս լցվել: Մի քանի վայրկյան անց ջուրը կծածկեր իրեն, ի՞սկ Սարգիսը: Անին, չխնայելով ձեռքերն, էլ ավելի մեծ արագությամբ սկսեց քարերը հեռացնել Սարգսի վրայից: Նույնիսկ մեկ վայրկյանի հապաղումը կարող էր հանգեցնել իր լավագույն գործընկերոջ մահվանը: Անիի ձեռքը դիպավ տեսախցիկին: Եր V