Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 30

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ հասցրեց տեղավորել ուսապարկի մեջ պարանը փնտրելու ժամանակ: ―Միացրու հեռախոսդ՝ լուսավորելու համար, իսկ ես կմիացնեմ հեռախոսիս տեսախցիկը: Անին գրպանից հանեց հեռախոսը, բարեբախտաբար այն չէր վնասվել ընկնելիս: Հենց այդ պահին Սարգիսի դեմքին կաթաց անձրևի առաջին կաթիլը: ―Վերցրու ու ինքդ նկարիր, եթե չես ուզում, որ խեղդվենք այստեղ: Անին մի պահ չհասկացավ ինչ նկատի ունի Սարգիսը, սակայն, երբ տարօրինակ խշշոց հասավ ականջին ու բացված անցքից սկսեցին արագորեն վար թափվել անձրևի խոշոր կաթիլները, իրական վտանգն ամբողջացավ: Սարգիսն ամեն գնով ուզում պարանից օղակը նետել քարե ելուսին, որն ավելի քան երեք մետր բարձրություն ուներ: Անձրևի սառը կաթիլներն անխնա զարկում էին նրա դեմքին ու ավելի բարդացնում իրավիճակը: Րոպեներ անց անցքից սկսեց ցեխաջուր լցվել: Տեղատարափ անձրևը չէր ուզում նահանջել, իսկ անձավը րոպե առ րոպե լցվում էր ցեխաջրով: Սարգիսն ապարդյուն փորձում էր նետել պարանից օղակը: Անին լուռ կանգնած էր անկյունում, մի ձեռքով լուսավորում էր, մյուսով փորձում հնարավորինս նկարահանել տարածքը: Իհարկե առաջինը եղավ բետոնե սյան ու նրա վրա պատկերված նշանը նկարելը, մինչ այն կհասնցներ ծածկվել արդեն ոչ թե հողով, այլ ցեխացրով: Անցքից թափվող ջրի շիթը ավելի ու ավելի էր մեծանում, կորոզիայի ենթարկված բետոնը ջրի հոսքից մաս-մաս պոկվում էր ու ընկնում գրեթե ծնկներին հասնող ցեխաջրի մեջ: Անին ժամանակ առ ժամանակ անջատում ու միացնում էր հեռախոսի տեսախցիկը, մինչև մարտկոցը վերջնականապես մարեց: Հերթական բետոնե մեծ կտորը պոկվեց ու բարեբախտաբար ընկավ Սարգիսից մի քանի սանտիմետր հեռու: Երբ Սարգիսը կրկին 30