Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 29

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ ―Արմա՞ն, ողջույն Դավթյանն է: ―Խաչի՛կ, որտե՞ղ ես: ―Դեռ Երևանից նոր եմ դուրս եկել, արդեն ճանապարհին եմ, կգամ Վանաձոր` Վարդանին տեսնելու: Ինձ մոտ կան փաստաղթեր, որոնք իսկապես կարող են շատ վատ հետևանքների հանգեցնել... ―Խաչիկ, ինչի՞ մասին ես խոսում, ի՞նչ Երևան: ―Հանքի: Կարծում եմ մարզպետի հետ կատարվածը պատահականություն չէ: Հանքը չպետք է շահագործվի ոչ մի դեպքում: Հիմա չեմ կարող խոսել, հասնեմ կզանգեմ: ―Սպասում եմ, ես հիվանդանոցում կլինեմ: ―Շատ լավ... Դավթյանը նորից մեծ արագությամբ սկսեց վարել մեքենան, չնկատելով ճանապարհից դուրս կանգնած այն նույն մեքենային, որ քիչ առաջ շրջանցեց իր մեքենան: Կանգնած մեքենան սկսեց շարժվել Դավթյանի մեքենայի հետևից՝ աշխատելով պահպանել տեսանելի հեռավորություն: *** Սարգիսն այնպես վեր թռավ տեղից, ասես հենց իրեն՝ սատանային էր հանդիպել: ―Աստված իմ, այս ո՞ւր ենք մենք ընկել, ― վախեցած գոչեց Սարգիսն ու մի կողմ քաշեց Անիին, որ ոչ պակաս սարսափած կանգնած էր արհեստական քարայրի կենտրոնում: ―Տեսախցիկը, շուտ, ― առաջինը կողմնորոշվեց Սարգիսը: ― Պետք է անհապաղ նկարահանել ու շտապ հեռանալ այստե