Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 25

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Բետոնե սյան ու հատակի միջև փորագրված էր շրջան՝ բաժանված վեց հավասար մասերի, որոնցից ամեն երկրորդը ավելի արտահայտիչ էր դառնում մի փոքր խորություն ունենալու պատճառով, իսկ շրջանի կենտրոնում մեկ այլ փոքրիկ շրջան էր: Այս նշանը, ողջ աշխարհում ռադիոակտիվության նշանն էր: *** Սրճարանից դուրս եկած երիտասարդն արագ անցավ փողոցն ու շտապ նստեց կայանած մեքենան: Մեքանայում երկուսն էին: Վարորդն ու ետին նստատեղում տեղավորված ուղևորը: ―Հուսով եմ, ամեն ինչ կարգին է,―լռությունը խախտեց վարորդը՝ հանելով ակնոցը: ―Իհարկե: Դուք նման հարցերում լավագույն մասնագետին եք դիմել: Վարորդի դեմքին խաղաց ժպիտ: ―Հուսանք: Այստեղ այն գումարն է, որ պահանջել էիր ու նաև նոր համակարգիչ գնելու գումար, ― սպիտակ ծրարը երիտասարդին մեկնելով շարունակեց նա: Երիատասարդի ժպիտը կամաց-կամաց փոխվեց զարմանքի: ―Համա, համակարգիչ գնելու՞,― շփոթված ետ նայեց երիտասարդն ու հանդիպեց միջին տարիքի տաղամարդու սառը հայացքին, որ քար լռություն էր պահպանում: Նրա դեմքը մոմե արձան էր հիշեցնում, եթե չհաշվեինք ճակատն ակոսող երեք կնճիռները: ―Հարգելիս, որպես այս ոլորտի մասնագետ, դու հավանաբար պետք է տեղյակ լինես կանոններին,―շարունակեց վարորդն ու շարժիչը գործի գցեց: ― Մեր խնդիրն է ամեն գնով կանխել տեղեկատվական արտահոսքը, եթե համակարգիչդ այդքան թանկ է, 25